Տպավորություն է, որ ինչ-որ մեկը խոչընդոտում է հարցի լուծմանը. «Հյուսիս-հարավի» շինարարությունն իրականացրած ենթակապալառուները մինչև հիմա չեն վճարվել

Լուրեր

08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
Բոլորը

«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի շինարարարությունն իրականացնող գլխավոր կապալառուներից «Կորսան Կորվիամ» ընկերության ենթակայության՝ 2 տասնյակի հասնող ենթակապալառու ընկերություններն իրենց կատարած շինաշխատանքերի համար 2018 թվականի օգոստոսից գումար չեն ստացել: Ընկերությունների ներկայացուցիչներն այսօր հրավիրված ասուլիսում ասացին՝ իրենց միակ հույսը ՀՀ Կառավարությունն է:

«Կոչ ենք անում պարոն Փաշինյանին, պարոն Ավինյանին, որ իրենց հսկողության տակ վերցնեն այս հարցը: Տպավորություն է, որ ինչ-որ մեկը, ինչ-որ կառույց խոչընդոտում է այս հարցի լուծմանը: Կարծում ենք, որ վարչապետին ինֆորմացիան ամբողջական չի հասնում: Ուղղակի խնդրում ենք, որ այս հարցը վերցնի իր հսկողության տակ և ինչքան հնարավոր է՝ արագ լուծում տրվի»,- ասաց «Ժակշին» ՍՊԸ հիմնադիր Գուրգեն Հովհաննիսյանը:

Ենթակապալառու ընկերությունների աշխատակիցները, հիշեցնենք, ի նշան բողոքի՝ մայիսի 30-ին փակել էին «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի Աշտարակ-Ուջան հատվածը: Մայիսի 31-ին Կառավարությունում ընդունել են նրանց, պայմանավորվածություն է ձեռք բերվել 1.5 ամիս սպասել, որպեսզի Կառավարությունն այդ ընթացքում բանակցի իսպանական «Կորսան Կորվիամ»-ի հետ և հարցին լուծում տրվի:

Ենթակապալառու 21 ընկերությունների իրավաբան Արմեն Սաքապետոյանն ասաց՝ այդ ընթացքում Կառավարությունից պարբերաբար միայն ընդհանուր բնույթի տեղեկություններ են ստացել բանակցությունների վերաբերյալ:

«Վստահ ենք, որ մեր շահերը ներկայացվել են, բայց կազմակերպություններին և պարտատերերին քիչ է հետաքրքրում դա, որովհետև մարդիկ ակնկալում են հարցի լուծում: Արդար կլինի նշել, որ Կառավարությունը չէ պարտապանը, այլ իսպանական «Կորսան-Կորվիամ»-ը: Բայց ունենք իրավիճակ, երբ Կառավարությունը փոխադարձ պարտավորությունների ճշտման նպատակով արդեն իսկ բանակցում է «Կորսան-Կորվիամ»-ի հետ, և մեր խնդրանքը Կառավարությունից այն է, որ ընդունի այս կազմակերպությունների պահանջի իրավունքը՝ որպես իր պահանջ, կազմակերպություններին վճարի «Հյուսիս-հարավ» մայրուղու կառուցման համար նախատեսված միջոցներից և հետագա բանակցությունների ժամանակ «Կորսան-Կորվիամ»-ից պահանջի այդ գումարը»,- ասաց իրավաբանը՝ հավելելով, որ այս կազմակերպությունները միջազգային դատական ատյաններ դիմելու հնարավորություն չունեն:

«Ժակշին» ՍՊԸ հիմնադիր Գուրգեն Հովհաննիսյանի տեղեկացմամբ՝ 21 կազմակերպությունների մասով իսպանական ընկերությունը 2 մլրդ 200 մլն դրամի պարտք ունի: «Մենք՝ բոլոր կազմակերպություններս, ունենք շատ մեծ պարտավորություններ՝ և՛ հարկային, և՛ գործընկերների, և՛ աշխատավարձերի: Եվ հունիսի 1-ին նշվել էր, որ այդ խնդիրը մինչև հուլիսի 15-ը լուծվելու է, բայց ոչինչ չի արվել»,- հավելեց նա:

Ըստ կազմակերպությունների ներկայացուցիչների՝ այս ընթացքում դիմել են պատկան մարմիններին՝ իրենց հարկային պարտավորությունների կատարման ժամկետը երկարաձգելուն աջակցելու խնդրանքով: «5 ամիս հետո՝ մայիսին, տրանսպորտի նախարարությունից ստացել ենք գրություն, որ ոչնչով չենք կարող օգնել, իրավասու չենք»,- ասաց Գուրգեն Հովհաննիսյանը:

Ստեղծված իրավիճակում կազմակերպությունների ներկայացուցիչներն ու նրանց իրավաբանը ներպետական ատյաններում հարցին լուծում չեն տեսնում: Արմեն Սաքապետոյանի խոսքով՝ իրավական ճանապարհը մեկն է. կազմակերպությունները պետք է միավորվեն և Իսպանիայում դատարան դիմեն:

«Ներպետական լուծում չկա, միջազգային լուծումը Իսպանիայի դատարան դիմելն է, ինչը, սակայն, չի երաշխավորում, որ այս կազմակերպությունները կստանան իրենց գումարները: Ավելին, շատ փոքր է այնտեղ գումարներ ստանալու հավանականությունը: Կարող են լինել դատական ակտեր, որ պետք է գումարներ բռնագանձվեն, բայց հաշվի առնելով, որ իսպանական «Կորսան Կորվիամ» ընկերությունը սնանկի կարգավիճակ ունի, փաստացի գումար ստանալու հավանականությունը շատ փոքր է»,- հավելեց իրավաբանը: