Ինչպես կառավարման խորհրդում հայտնվեցին փոխքաղաքապետն ու իր հարսը․ Արմավիրի մարզի թիվ 5 դպրոցի ծնողական խորհրդի նախագահ

Լուրեր

02.09.2026 | 14:50
Գերմանիայում էլեկտրակայանի կարճ միացումը դիտարկվում է որպես կանխամտածված հարձակում
02.09.2026 | 14:39
Դժվարանում եմ ասել` ինչու այստեղ չէ. Բալայանը` Սամվել Շահրամանյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 14:28
ԵՄ-ն ազատականացնում է Հայաստանից արտահանման շուրջ 80%-ը
02.09.2026 | 14:15
Ստամբուլի մոտ երկու նավ է բախվել․ անձնակազմի 10 անդամ անհետ կորած է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 14:10
Transfermarkt. Ամռան ամենաթանկ տրանսֆերների տասնյակը
02.09.2026 | 13:55
Պուտինը մեկնաբանել է Ռուսաստանում նոր զորահավաքի ալիքի մասին լուրերը
02.09.2026 | 13:46
Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ տարածված տեսանյութի առնչությամբ ՄԻՊ-ը վարույթ է սկսել
02.09.2026 | 13:35
US Open. 40-ամյա Գաել Մոնֆիսն ուշագրավ ցուցանիշ է գրանցել իր ծննդյան տարեդարձի օրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 13:27
Գերմանիան փակում է ռուսական հյուպատոսությունը՝ Լայպցիգի օդանավակայանի դեմ հարձակման փորձից հետո
02.09.2026 | 13:18
Եթե պետք լինի զենքը կվերցնենք ու կպաշտպանենք մեր հայրենիքը. Դանիելյանը` Արցախ վերադարձի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 13:16
Հայաստանից ԱՄԷ է արտահանվել 60 տոննա ձուկ․ ըստ Էկոնոմիկայի նախարարության՝հայկական ձկնամթերքի նկատմամբ մեծ պահանջարկ կա
02.09.2026 | 13:13
Նոր նշանակումներ Կառավարությունում
02.09.2026 | 13:05
Ադրբեջանում զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 12:54
Արամազդ Ղալամքարյանը վերանշանակվել է Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնում
02.09.2026 | 12:45
Ռուսական զորքերը հարվածել են Օդեսային. բնակելի շենք է վնասվել, կան տուժածներ
Բոլորը

Արմավիրի մարզի թիվ 5 հիմնական դպրոցում ընթացիկ տարվա մայիսին տեղի է ունեցել դպրոցի տնօրենի ընտրություն, որի արդյունքում գործող տնօրենը  3 կողմ, 5 դեմ ձայների հարաբերակցությամբ չի հաղթել։

Չընդունելով ընտրության այս արդյունքները դպրոցի աշակերտների ծնողները նախաձեռնել են բողոքի ակցիա՝ պահանջելով իրենց դպրոցի տնօրեն նշանակել գործող տնօրենին՝ 17 տարի դպրոցում աշխատած Մաշա Իվանյանին։ Դպրոցի ծնողական խորհրդի նախագահը նաև տեղեկացրեց, որ 10 օր առաջ ինքը էլեկտրոնային նամակ է ստացել, ըստ որի՝ նրան ուզում են ենթարկել պատասխանատվության նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից 200-ապատիկի չափով՝ որպես շտապ և ինքնաբուխ ցույցերի կազմակերպիչ:

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացնելով  այլ մանրամասներ ևս Արմավիրի թիվ 5 հիմնական դպրոցի ծնողական խորհրդի նախագահ Հայաստան Հակոբյանն ասաց, որ ծնողները երթ են անցկացրել դեպի մարզպետարան, հանդիպել են մարզպետի հետ, որից հետո հասկացել են, որ մարզպետը պարզապես չի ցանկանում աշխատել Մաշա Իվանյանի հետ։

«Մարզպետն իրենց ասում է, որ խորհրդի վրա որևէ ուղղորդում չի եղել, բայց  ընտրություններից առաջ հանդիպում եմ մարզպետին, իմ կողքին նստած են կառավարման խորհրդի նախագահը, մարզպետարանի իրավաբանը, դիմացս նստած է կառավարման խորհրդի մյուս անդամը: Մարզպետն ասում է՝ տիկին Իվանյանի կողմից կան չարաշահումներ, և նա այլևս չի կարող պաշտոնավարել: Ի՞նչ եք կարծում, դա ուղղորդում չէ՞, ազդակ չէ՞ իմ կողքին նստած կառավարման խորհրդի նախագահին, որ «գիտեք՝ դուք պետք է չընտրեք նրան, որովհետև ես՝ որպես մարզպետ, հայտարարում եմ, որ այնտեղ կան չարաշահումներ»»,- ասաց Հակոբյանը։

Հակոբյանը նաև հարց հնչեցրեց՝ ինչպես  են կառավարման խորհրդում հայտնվել փոխքաղաքապետի հարսն ու փոխքաղաքապետը և արդյոք դա շահերի բախում չէ:

Հայաստան Հակոբյանը նաև հայտնեց, որ Արմավիրի մարզպետի հրամանով փետրվարի 19-ին խորհրդի փոխված կազմը, ըստ իրենց մոտ եղած փաստաթղթերի, հաստատվել է ժամկետների խախտումով՝ առանց նախարարության ներկայացուցչի։

Աղավնի Սուքիասյան