Փառատոներով լի ամառ և աշուն ենք ունենալու. Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ

Լուրեր

08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
Բոլորը

Մենք բացառիկ ենք նրանով, որ զբոսաշրջության տարբեր ձևեր միախառնում ենք և այդպես մատուցում զբոսաշրջիկին: Այսօր հրավիրված ասուլիսում այս մասին ասաց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանն այսօր զբոսաշրջության տարբեր ձևեր ունի՝ ճանաչողական, պատմամշակութային, կրոնական, արկածային, գաստրո, բժշկական, գյուղական, էկո և այլն: Խոսելով արտագնա զբոսաշրջության մասին՝ Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահն ընդգծեց, որ, ինչպես միշտ, այն ուղղված է ծովային հանգիստ առաջարկող երկրներ:

«Մենք չունենք ծով, բայց ունենք հրաշագեղ Սևան, որը մեկ այլ գրավչություն ունի: Ծովային հանգստի նպատակով մեր քաղաքացիները հիմնականում մեկնում են հարևան Վրաստան, Եգիպտոս, Հունաստան: Իհարկե, այլ երկրներ էլ են մեկնում՝ ճանաչողական նպատակներով: Բացի այդ՝ հեռավոր, էկզոտիկ երկրներ այցելություններ կան, ինչը լավ է»,- նշեց Մեխակ Ապրեսյանը:

Անդրադառնալով Սևանա լճի վիճակին և զբոսաշրջության տեմպերի վրա դրա ազդեցությանը՝ Մեխակ Ապրեսյանը նշեց. «Նախորդ տարի ևս Սևանա լճի «ծաղկելու» երևույթ նկատվել է: Բայց լճի ինքնամաքրում եղավ և մեծ ազդեցություն չթողեց զբոսաշրջության վրա: Բարեբախտաբար, այս տարի ևս ինքնամաքրման գործընթաց է տեղի ունենում: Հուսանք՝ ամեն ինչ կկարգավորվի և իրավասու մարմինները հետևողական կլինեն, որ խնդիրներ չունենանք»:

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահը տեղեկացրեց նաև, որ այս տարի ամառն ու աշունը Հայաստանում և Արցախում տարատեսակ փառատոններով լի կլինեն:

Նրա խոսքով՝ սեպտեմբերի 21-ին Խաչիկ գյուղում կանցկացվի «Գաթա» խորագրով «Գյուղական ավանդույթներ» փառատոնը, իսկ սեպտեմբերի 22-ին Դիլիջանում նախանշված է հայ-վրացական խոհարարական կատակ-մրցույթը:

Մեխակ Ապրեսյանը նշեց, որ այս մրցույթներից բացի՝ Սևանում կանցկացվի հեղինակային երգի փառատոն, իսկ Դիլիջանում՝ «Մշակութային վերածնունդ» փառատոնը:

«Արենի գյուղում հոկտեմբերի առաջին շաբաթ օրը կանցկացվի գինու փառատոն, Բերդում՝ մեղրի և հատապտուղների փառատոն: Արցախում նույնպես շատ հետաքրքիր փառատոններ են սպասվում»,- թվարկեց նա:

Նա կարծիք հայտնեց, որ փառատոնների առկայությունն ու ավելացումը մեծապես նպաստում է Հայաստանում ներգնա այցելությունների աճին:

Մեխակ Ապրեսյանը կարևորեց նաև փառատոններին պետական աջակցությունը:

Նելլի Մելքոնյան