ԵԱՀԿ-ն Կիևին կոչ է արել ազատ արձակել ռուս լրագրողին

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

ԵԱՀԿ-ն կոչ է արել անհապաղ ազատ արձակել «ՌԻԱ Նովոստի Ուկրաինա»-ի ղեկավար Կիրիլ Վիշինսկուն: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԵԱՀԿ Լրատվամիջոցների ազատության հարցերով ներկայացուցիչ Արլեմ Դեզիրին:

«Որքանով ինձ հայտնի է՝ Վիշինսկու գործով դատը հուլիսի 19-ին է նշանակված: Ես մշտապես կապի մեջ եմ Ուկրաինայի իշխանությունների հետ և ցանկացած հնարավորության դեպքում հանդես եմ գալիս հօգուտ Կիրիլ Վիշինսկու, կոչ անում նրան ազատ արձակել, քանի որ այդպես չպետք է լինի: Լրագրողներին չպետք է բանտարկեն իրենց մասնագիտական գործունեության համար: Նա աշխատել է և ազնվորեն կատարել իր պարտականությունները,- նշել է Արլեմ Դեզիրը:

Նշենք, որ Կիրիլ Վիշինսկին ձերբակալվել է 2018 թվականի մայիսի 15-ին Կիևում: Նա մեղադրվում է պետական դավաճանության և Դոնբասի ինքնահռչակ հանրապետություններին աջակցելու համար:

Վիշինսկուն մինչև 15 տարի ժամկետով ազատազրկում է սպառնում:

Նելլի Մելքոնյան