Արմեն Գրիգորյանը Ստեփանակերտում կհանդիպի Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հուլիսի 16-17-ը կլինի Ստեփանակերտում։
Այս մասին տեղեկանում ենք Անվտանգության խորհրդի գրասենյակի ֆեյսբուքյան էջից։
Ըստ գրառման՝ նախատեսված են աշխատանքային հանդիպումներ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ։