Վարչապետն ընդունել է «Nouvelles d’Arménie» ամսագրի գլխավոր խմբագիր Արա Թորանյանին

Լուրեր

08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
Բոլորը

ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ, «Nouvelles d’Arménie» ամսագրի գլխավոր խմբագիր Արա Թորանյանին:

«Վարչապետը ողջունել և կարևորել է Ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհրդի գործունեությունը՝ հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման, ֆրանսահայ կենսունակ համայնքի ակտիվ և համակարգված աշխատանքի հարցում: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հեղափոխությունից հետո Հայաստան-Սփյուռք հարաբերությունները որակական նոր փուլ են մտել, և պետք է համատեղ աշխատել՝ այդ կապերն էլ ավելի ճկուն ու դինամիկ դարձնելու, Սփյուռքի հսկայական ներուժը մեր երկրի տնտեսության զարգացման և արդյունաբերացման գործընթացում ներգրավելու համար: Վարչապետի խոսքով՝ այդ նպատակով էլ Սփյուռքի նախարարությունը վերակազմավորվել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի, և կառուցվածքային այդ փոփոխությունը լիովին համապատասխանում է կառավարության որդեգրած՝ Հայաստան-Սփյուռք կապերի զարգացման քաղաքականությանը:

Արա Թորանյանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին ընդունելության համար և անդրադարձել Ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհրդի գործունեությանը: Նա նշել է, որ Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացները և զարգացումները մեծ ոգևորություն են առաջացրել Սփյուռքի մեր հայրենակիցների շրջանում, և Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդն իր պատրաստակամությունն հայտնում օժանդակել ՀՀ իշխանություններին՝ Հայաստանի զարգացմանը միտված բարեփոխումների իրականացման, հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների հետագա սերտացման, Հայրենիք-Սփյուռք կապերի շարունակական զարգացման գործում»,- ասված է հաղորդագրությունում: