Վլադիմիր Կարապետյանը մասնակցել է Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված միջազգային կոնֆերանսին և ունեցել երկկողմ հանդիպումներ

Լուրեր

08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
Բոլորը

Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը հուլիսի 11-12-ին Բաթումիում մասնակցել է Արևելյան գործընկերության տասնամյակին նվիրված միջազգային կոնֆերանսին:

«Արևելյան գործընկերություն 2020 խորագիրը կրող եզրափակիչ քննարկմանը Վ. Կարապետյանը խոսել է Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության, դրա պատճառների և ժողովրդավարական գործընթացների արդյունքում ներքաղաքական կյանքում արմատական փոփոխությունների մասին։

 

Միջոցառման շրջանակում Վլադիմիր Կարապետյանն ունեցել է մի շարք երկկողմ աշխատանքային հանդիպումներ, այդ թվում՝ Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Լաշա Դարսալիայի հետ, որի հետ մանրամասն անդրադարձ է եղել երկկողմ օրակարգի տարբեր խնդիրներին։ Երկուստեք կարևորվել է փոխադարձ շփումները ամենատարբեր մակարդակներում՝ պաշտոնական, խորհրդարանականների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև։ Զրուցակիցները քննարկել են միջազգային կազմակերպություններում երկու երկրների փոխադարձ շահերի հիման վրա համագործակցության խնդիրները։ Վ. Կարապետյանը հատուկ ընդգծել է այն նշանակությունը, որ Հայաստանի ղեկավարությունը տալիս է երկկողմ հարաբերություններին։ Լ. Դարսալիան նկատել է, որ փոխադարձ այցելությունների ինտենսիվությունը վկայություն է նաև վրաց իշխանությունների՝ Հայաստանի հանդեպ ունեցած հատուկ վերաբերմունքի։

 

Վարչապետի մամուլի քարտուղարը նաև կարճատև աշխատանքային հանդիպումներ է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի, Վրաստանի խորհրդարանի նախագահի տեղակալներ՝ Սերգի Կապանաձեի և Գիա Վոլսկիի, Վրաստանի խորրդարանի պատգամավորներ՝ Գեորգի Բարամիձեի ու Գեորգի Կանդելակիի հետ, Եվրոպական Հանձնաժողովի Արևելյան գործընկերության երկկողմ համագործակցության վարչության պետի տեղակալ Դիրք Լորենցի,  Հայաստանում Նիդերլանդների  և Շվեդիայի դեսպաններ՝ Յոհանես Դումայի և Ուլրիկ Թիդեստրեմի հետ:

 

Վրաց պաշտոնյաների հետ հանդիպումներում անդրադարձ են կատարվել հայ-վրացական հարաբերություններին և երկկողմ կապերի զարգացման ուղղությամբ առաջիկայում նախատեսվող միջոցառումներին:

 

Վլադիմիր Կարապետյանը և Եվրոպական Հանձնաժողովի Արևելյան գործընկերության երկկողմ համագործակցության վարչության պետի տեղակալ Դիրք Լորենցը քննարկել են ԵՄ-Հայաստան համագործակցության շրջանակում նախատեսվող ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:

 

Նիդերլանդների դեսպան Յոհանես Դումայի հետ հանդիպմանը մտքեր են փոխանակվել երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև վիզաների ազատականացման շրջանակներում երկու երկրների պատկան գերատեսչությունների շփումների վերաբերյալ: Դեսպանը նշել է, որ Նիդերլանդներում կա ընդգծված դրական վերաբերմունք Հայաստանի նկատմամբ և կարևորել, մասնավորապես, երկու երկրների միգրացիոն ծառայությունների արդյունավետ ու սերտ փոխգործակցությունը այդ ուղղությամբ:

 

Հայաստանում Շվեդիայի դեսպանի հետ Վ.Կարապետյանը անդրադարձել է մի շարք ոլորտներում երկկողմ փոխգործակցության հեռանկարներին։ Դեսպանը ջերմությամբ է խոսել ՀՀ Ազգային ժողովի  նախագահ Արարատ Միրզոյանի՝ Շվեդիա կատարած այցի և կայացած հանդիպումների մասին։

 

Բաթումիում գտնվելու ընթացքում Վ. Կարապետյանը նաև այցելել է Բաթումիում ՀՀ Գլխավոր հյուպատոսություն, հանդիպել Գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանի, հյուպատոսության անձնակազմի հետ։ Այնուհետև Գլխավոր հյուպատոսի ուղեկցությամբ այցելել է Բաթումիի Սուրբ Փրկիչ եկեղեցի։ Տեր Արարատ քահանա Գամբալյանի ուղեկցությամբ այցելել են Վիրահայոց թեմի Բաթումիի Մանթաշյանցի անվան  կրթամշակութային կենտրոն»,-ասված է տարածված  հաղորդագրության մեջ։