«Սա սկիզբն է». Արմեն Սարգսյանի այցը ԱՄԷ տալիս է առաջին գործնական արդյունքը

Լուրեր

08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
Բոլորը

ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Աբու Դաբիի «Մասդար» ընկերության պատվիրակությանը՝ գլխավոր գործադիր տնօրեն Մոհամեդ Ջամիլ ալ Ռամահի գլխավորությամբ:

«Այս տարվա սկզբին Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած այցի շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում այցելել էր նաև «Մասդար» ընկերություն և «Մասդար Սիթի» նորարարական քաղաք, քննարկել և պայմանավորվածություններ ձեռք բերել հնարավոր համագործակցության վերաբերյալ։

Այսօր արդեն այդ ուղղությամբ կատարվում են առաջին քայլերը:

Նախագահ Սարգսյանը ողջունել է «Մասդար» և «Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադրամ» ընկերությունների միջև վերականգնողական էներգետիկայի ոլոտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրումը:

«Շատ ուրախ եմ, որ այսօր ԱՄԷ կարևորագույն գիտաարդյունաբերական կենտրոններից մեկը՝ Masdar-ը , Հայաստանում փաստաթուղթ ստորագրեց, որով ծրագրում են խոշոր ներդրում կատարել վերականգնվող էներգետիկայի ոլորտում,-նշել է Հանրապետության նախագահը: -Սա հետաքրքիր ծրագիր է, որի վրա կարող ենք կառուցել ավելին՝ հայկական և էմիրաթական կողմերի հետ միասին ներգրավելով նաև ուրիշների՝ Եվրոպայից, Արևելքից կամ Հարավից:

Կարծում եմ, մեր այցելությունը ԱՄԷ իր արդյունքն է տալիս և սա սկիզբն է»:

Նախագահը վստահություն է հայտնել, որ նաև այլ ծրագրեր են լինելու, գուցե և ավելի մեծ, քանի որ ոլորտները, որոնց վերաբերյալ ինքն ԱՄԷ ղեկավարություն հետ քննարկումներ է ունեցել և սկզբունքային համաձայնությունների հասել, բավականին ընդգրկուն են՝ սննդի անվտանգությունից մինչև արհեստական բանականություն, անշարժ գույքի զարգացում և այլն:

«Մասդար» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մոհամեդ Ջամիլ ալ Ռամահը Հայաստանի նախագահի այցը ԱՄԷ երկու երկրների համար արդյունավետ գնահատելով՝ ասել է, որ այդ ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները սկսել են իրականություն դառնալ, և փոխըմբռնման հուշագրի ստորագրումն առաջին քայլն էր: Նա վստահություն է հայտնել, որ յուրաքանչյուր փոքր հաջողություն հանգեցնելու է նոր հաջողությունների»