«Ես ինչո՞ւ պիտի դատապարտեմ Սամվել Ալեքսանյանին, որն օգնել է «Ոսկե ծիրանին»»․ Կարինե Խոդիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.09.2026 | 17:37
Թումանյանում ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը մեկնարկում է սեպտեմբերի 2-ին․ ԿԸՀ
02.09.2026 | 17:26
Նաիր Թիկնիզյանի գործակալ. «Հենց եղավ «Օլիմպիակոսի» տարբերակը, ընտրությունը կանգ առավ այս մեծ ակումբի վրա»
02.09.2026 | 17:24
Ինչո՞ւ է Գագիկ Խաչատրյանը հրաժարվել ՄՌՏ հետազոտությունից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 17:18
Կիևում փոխհրաձգություն է տեղի ունեցել Ուկրաինայի երկու ուժային կառույցների ներկայացուցիչների միջև
02.09.2026 | 17:08
Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Մակրոնին
02.09.2026 | 16:51
«Ուժեղ Հայաստան»-ի երեք աջակից մեղադրվում է Ալավերդու կայարանում մեքենավարին հարվածելու և խուլիգանություն կատարելու համար
02.09.2026 | 16:43
Սյունիքում քննարկվել է TRIPP-ի իրականացումն ու դրա հնարավոր տնտեսական ազդեցությունը
02.09.2026 | 16:42
«Կիլիկիան» խոշոր պարտությամբ է մեկնարկել UEFA Regions’ Cup-ում
02.09.2026 | 16:35
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի դիզելային վառելիքով 17 ցիստեռն վագոն
02.09.2026 | 16:29
Հայաստանի վերաբերյալ այսօրվա որոշումը հստակ ուղերձ է՝ տնտեսական հարկադրանքին բախվելիս ԵՄ-ն կարձագանքի․ Հելեն ՄաքԷնթի
02.09.2026 | 16:26
Գագիկ Խաչատրյանը հաշմանդամության կարգ ունի, 24 ժամից ավելի է՝ չի սնվել․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 16:16
Դավիթ Իվանյանը նշանակվել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ
02.09.2026 | 16:07
Գագիկ Խաչատրյանի փաստաբանների ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
02.09.2026 | 16:00
Ընկերությունը ապօրինի արդյունահանել է ավելի քան 7853 խմ լեռնային զանգված․ պետությանը պատճառված 6.6 մլն դրամի վնասը վերականգնվել է
02.09.2026 | 15:45
Կիևում ռուս ընդդիմադիրի դեմ մահափորձ է կանխվել․ Ուկրաինայի ԱԾ-ն մեղադրում է Ռուսաստանի ԱԴԾ-ին
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցն է դրամատուրգ Կարինե Խոդիկյանը

-Այս օրերին Հայաստանում մշակութային առաջին իրադարձությունը «Ոսկե ծիրանն» է և այն այս տարի առավել աղմուկ հանեց գործարար Սամվել Ալեքսանյանին շնորհված Մանթաշյանց ասպետ տիտղոսով։ Բացառված չէ, որ փառատոնի կազմակերպման համար պարոն Ալեքսանյանը մեծ գումար է տվել։ Ձեր կարծիքով արժե՞ր ասպետի կոչումով նրան շնորհակալություն հայտնել։

-Գիտե՞ք, մեզ մոտ ամեն ինչ մի փոքր շատ գլխիվայր է։ Երբեմն մարդուն արածի համար ավելի են այպանում, քան՝ հանցանքի համար։ Ես, օրինակ, չգիտեմ՝ երբևէ մեր իշխանությունը կանդրադառնա Սամվել Ալեքսանյան այն ժամանակվա օլիգարխի գործունեությանը ընտրություններ կեղծելու, Մարտի 1-ի հետ կապված, որովհետև նրա անունն էլ է շոշափվում։ Եվ այս դեպքում ինչպիսի՞ն կլինի հանրության վերաբերմունքը կամ ինչպիսի՞ն կլինի իշխանության վերաբերմունքը նրա այն գործունեությանը։ Եվ եթե ամեն ինչ օրենքով գնա, կասեմ, որ մարդն իր արածին հավասար է ստանում։ Բայց այս դեպքում ես, օրինակ, տեղյակ եմ, որ այս տարի «Ոսկե ծիրանի» համար պետությունը հատկացրել է 30 միլիոն դրամ։ Ինչ-որ մի տեղ գրել էին, որ նախարարությունը չնչին գումար է տվել, չնչին չէ՝ 50 միլիոնի փոխարեն 30 միլիոն, 20 միլիոնով պակաս։ Բայց դե մենք բոլորս գիտենք մեր վիճակը։ Եվ ունի մեկ մշտական հովանավոր։ Փառատոնն արդեն 16 տարի ընթացքի մեջ է և ունի արդեն որոշակի օրակարգ, որն արդեն ֆինանսական հաստատուն նախահաշիվ ու վերջնահաշիվ ունի, և եթե գործարար Սամվել Ալեքսանյանը, ինչպես հայտարարել են կինոփառատոնի կազմակերպիչները, ինքն է նախաձեռնություն ցուցաբերել և օգնել է փառատոնի կայացմանը, ես այս դեպքում, կներեք, այդ այպանողների շարքում չեմ հայտնվի։ Ես հատուկ վերաբերմունք ունեմ Սամվել Ալեքսանյան-օլիգարխի նկատմամբ, որը նաև ժամանակի ընթացքում իմ հրապարակախոսության մեջ է տեղ գտել, բայց ես այս դեպքում ինչու նրան այպանեմ, որ օգնել է, փառատո՞ն է կայացրել։

-Դուք կարո՞ղ եք ասել՝ ինչո՞ւ գրողը չի կարողանում նույնքան լավ ապրել, որքան, ասենք, Մանթաշյանց ասպետ Սամվել Ալեքսանյանը։

-Երբ գրողն սկսի գործարար լինել, ընդ որում պայման դնի, որ իր առաջին միլիոնի մասին իրեն չհարցնեն․․․ Երբ գրողն իր կյանքում թեկուզ ֆինանսական խարդախություններ, իր խղճի դեմ գնացող քայլեր է անում, նա այլևս չի կարող գրել։ Ամեն մեկին տրված է իրենը․․․

-Բայց կարող է հարստանալ․․․

-Տեսեք, աշխարհում ամենաթանկ վճարվող գրողը եղել է Կառը, որը գրում է հոգեբանական թրիլերներ, այնտեղ արյուն է, սեքս է և բռնություն է։ 80 միլիոն դոլար է վաստակել մեկ տարում իր գրքերով։ Հատուկ մի երկու գործ կարդացի, մնացածը բոլորը հասկացա, թե ինչ կառուցվածքով են գրված։ Հնարավոր է փող աշխատել։ Օրինակ, ես որպես արձակագիր, և եթե նույնիսկ պոետ լինեի, ես մի կոպեկ չէի կարողանա աշխատել։ Ես դրամատուրգ եմ, ես բեմադրվում եմ ոչ միայն Հայաստանում, ես բեմադրվում եմ Ռուսաստանում և արտերկրում։ Վերջինը՝ Կիպրոսում։ Նոր եմ հայտնաբերել։ Ես հոնորարներ եմ ստանում։ Սցենարներ եմ գրում։ Իմ ժանրը էնպիսին է, որ ես կարողանում եմ գոնե մի քիչ արժանավայել գրողի զգացում ունենալ։ Բայց ինձ նման հանրապետությունում քանի՞սն են։ Մատների վրա կարելի է հաշվել։ Մնացածներն, այո՛, չեն կարող և երկար ժամանակ չեն կարողանա և դա կախված է ոչ միայն տնտեսական իրավիճակից, ընթերցողների թվից է կախված։ Լավագույն գրքի տպաքանակը, որ դու կարող ես վաճառել, հազարն է կամ ամենաշատը՝ 5 հազարը։ Իսկ 5 հազարով քանի՞ տարվա ապահով կյանք կանես քեզ համար։

Զրուցեց Մհեր Արշակյանը

Մանրամասները՝ տեսանյութում: