Վանաձորում ծառն ընկել է մեքենայի վրա

Լուրեր

08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
Բոլորը

Քիչ առաջ Վանաձորում ծառի հաստ ճյուղը կոտրվել ու ընկել է Տիգրան Մեծ հասցեում կայանած «Մերսեդես» մակնիշի մեքենայի վրա: Բարեբախտաբար մեքենայում մարդ չի եղել, մեքենան էլ լուրջ վնասներ չի կրել:

Մեկ այլ ծառ էլ ընկել է Բաղրամյան պողոտայում: ԱԻՆ ԼՄՓՎ-ից տեղեկացրին, որ ծառի ընկնելու հետևանքով զոհեր և վիրավորներ չկան: Վնասվել են միայն էլեկտրալարերը, ճանապարհն էլ դարձել է անանցանելի:

Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության, բարեկարգման և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Կարեն Պառավյանը տեղեկացրեց, որ այս պահին նշված երկու տարածքում էլ իրենք աշխատանքներ են իրականացնում. «Ծառերը ոչ մեկը չորացած չեն եղել, կարող է բնական թուլություն են ունեցել ու քամու հետևանքով ընկել են: Մեր «Նեցուկ» ՀՈԱԿ-ի աշխատողները գնացին, որպեսզի ճյուղը հեռացնեն տարածքից: Մեքենայի վրա ընդամենը փոքր խազեր են եղել, ներկն է մաքրվել, այլ վնասներ չկան: Վարորդն էլ բողոքներ չուներ: Այս պահին հիմնական կազմով աշխատում են Բաղրամյան պողոտայի վրա, որովհետև այնտեղ մեծ բարդի ծառ է ընկել: Փակվել էր փողոցի երթևեկելի հատվածը»:

Factor.am-ը փորձեց պարզել, թե նշված դեպքերում, երբ մեքենան վնասվում է, ո՞վ է փոխհատուցում վարորդի ծախսերը, Վանաձորի «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերության տնօրեն Վահե Կռոյանն ասաց. «Ավտոմեքենան պետք է ունենա «Կասկո» պայմանագիր, որպեսզի ինքը ստանա փոխհատուցում: Հակառակ պարագայում ինքը չի կարողանա դիմել ապահովագրական ընկերություն, որպեսզի ստանա հատուցում: Իսկ եթե ինքն ունի ԱՊՊԱ պայմանագիր, այդ պարագայում չի հատուցվում, որովհետև այդ պայմանագիրը հատուցում է միայն երրորդ անձին: Այդ դեպքում պետք է դիմեն քաղաքապետարան, կոմունալ բաժինը պետք է որոշում կայացնի հատուցում տալի՞ս են, թե՝ ոչ»:

Տաթևիկ Ղազարյան