Ունենալ տեսլական, ռազմավարություն, գործողությունների ծրագիր. սա է զարգացման ճանապարհը. նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Լիբերալ քաղաքականության դպրոցի ուսանողներին

Լուրեր

08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
Բոլորը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադրած՝ Լիբերալ քաղաքականության դպրոցի ուսանողներին: Հանդիպմանը ներկա է եղել նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

«Հանրապետության նախագահը երիտասարդների հետ զրույցի ընթացքում պատասխանել է նրանց հարցերին, որոնք մասնավորապես վերաբերել են նախագահական ինստիտուտին և լիազորություններին, խորհրդարանական դիվանագիտության դերին, պետական կառավարման համակարգին, երկրի զարգացման հեռանկարներին:

Պատասխանելով երիտասարդների հարցերին՝ նախագահը նշել է, որ աշխարհը փոխվում է: Գալիս է գաղափարների, նոր տեխնոլոգիաների աշխարհը, ու սա դեռ սկիզբն է: «Մենք պետք է հստակ իմանանք՝ ուր ենք գնում: Եթե անգամ ճանապարհը, որ դուրս ենք եկել, սխալ է, կշտկենք ընթացքում, բայց պետք է իմանանք՝ ուր ենք գնում: Եթե, օրինակ, ես գիտեմ, որտեղ է լինելու աշխարհը 10, 20 կամ 30 տարի հետո, կարող եմ քննարկել, թե որտեղ եմ ուզում լինել այդ աշխարհում, ինչպիսի պետություն եմ ուզում ունենալ այդ՝ ապագայի աշխարհում»:

Նախագահ Սարգսյանն ասել է, որ պետք է ունենանք տեսլական, զարգացման ծրագիր՝ իմանալու, թե որ ուղղությամբ ենք շարժվում՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական պայմանները: «Պետք է աշխարհը գնահատել իր ամբողջության մեջ ու մեզ տեսնել այնտեղ, ունենալ տեսլական, ռազմավարական ծրագիր ու այդ ճանապարհով առաջ շարժվել,- նշել է նախագահը:- Բայց եթե այդ ծրագիրը չկա, չգիտեմ՝ ուր եմ գնում, ուր եմ հասնելու, հետևաբար, աշխարհի գնացքի մեջ լինելու եմ վերջին վագոնը: Ես ուզում եմ՝ մեր վագոնը առաջ գա»:

Նա երիտասարդներին խորհուրդ է տվել իրենց առջև ավելի մեծ նպատակներ դնել, լինել լայնախոհ և ավելի ընդգրկուն մտածողություն ունենալ, որ կարողանանք լինել մրցունակ: «Հայաստանը աշխարհի բոլոր հայերի կենտրոնը պետք է լինի»,- ընդգծել է նախագահը՝ նշելով, որ զարգացում ապահովելու համար պետք է հաշվի առնել ողջ հայության ներուժը»,-ասված է նախագահի աշխատակազմի լրատվական ծառայության տարածած հաղորդագրության մեջ: