Հայաստանն իր տնտեսական զարգացումը տեսնում է նաև որպես գլոբալ շուկաներում մրցունակ նորարարական, ինժեներական ու տեխնոլոգիական լուծումներ առաջարկող և արտահանող երկիր. փոխնախարար

Լուրեր

08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
Բոլորը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ Հայաստանի պատվիրակությունը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի գլխավորությամբ, մասնակցում է Բաթումիում ընթացող «Տասը տարի Պրահայից հետո» Եվրոպական Միության Արևելյան գործընկերության առաջին ներդրումային համաժողովին։

«Համաժողովի նպատակն է ստեղծել արդյունավետ հարթակ Արևելյան գործընկերության անդամ երկրների և Եվրամիության գործարար շրջանակների ու կառավարությունների միջև համագործակցության համար, խթանել ներդրումային ծրագրերը՝ հատկապես ենթակառուցվածքների, էներգետիկայի, գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտներում։

Հայաստանի պատվիրակության կազմում են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, պետական կառավարման մարմինների, ինչպես նաև գործարար համայնքի ներկայացուցիչներ: Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչները համաժողովի համապատասխան պանելների ընթացքում հանդես են եկել ելույթներով և տարբեր քննարկումների ժամանակ ներկայացրել են Հայաստանի ներդրումային հնարավորություններն ու ներդրումային ծրագրերը:

«Արևելյան գործընկերության շրջանակներում ներդրումների հնարավորություններ և մարտահրավերներ․ 10 տարի Պրահայից հետո» խորագիրը կրող պանելային քննարկման ժամանակ իր ելույթում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը նշել է, որ Հայաստանի բարեկեցությունը և զարգացումը որոշակիորեն պայմանավորված են հարևան երկրների բարեկեցությամբ և զարգացմամբ, և որ Հայաստանն իր տնտեսական զարգացումը տեսնում է նաև որպես գլոբալ շուկաներում մրցունակ նորարարական, ինժեներական ու տեխնոլոգիական լուծումներ առաջարկող և արտահանող երկիր, ինչի լավագույն օրինակներ են ԹՈՒՄՈ-ն և Արմաթ-ը: Էկոնոմիկայի փոխնախարարը հավելել է, որ Հայաստանում գործում են 250-ից ավելի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ, որտեղ ավելի քան 6500 երեխա ստանում է անվճար ինժեներական կրթություն։ Փոխնախարարն անդրադարձել է նաև  «Հայաստանում ԵՄ-ն նորարարության համար» ծրագրին, որով նախատեսված է ԹՈՒՄՈ-ի հետ համագործակցությամբ աջակցել «ԵՄ-ն նորարարության համար. ԹՈՒՄՈ կենտրոն»-ի ստեղծմանը, որը հարթակ կտրամադրի տեխնոլոգիաների, ճարտարագիտության, մաթեմատիկայի և գիտական այլ ոլորտների ուսանողներին՝ իրենց մասնագիտական ոլորտի վերաբերյալ գործնական փորձառություն ձեռք բերելու համար։

Համաժողովի մասնակիցները կարևորել են ԹՈՒՄՈ-ի ուղղությամբ իրականացվող աշխատանքները և նշել, որ այն կարող է լավագույն փորձի օրինակ դառնալ Արևելյան գործընկերության անդամ երկրների համար։

Ավագ Ավանեսյանը ներկայացրել է նաև ԵՄ կողմից Հայաստանում իրականացվող աջակցության ծրագրերը, որոնք իրենց ազդեցությունն ունեն երկրի տնտեսական զարգացման, շուկաների մատչելիության մեծացման, ներդրումային և գործարար միջավայրի բարելավման, ինչպես նաև ՓՄՁ-ների զարգացման վրա։ Նա կարևորել է նաև Արևելյան գործընկերության անդամ երկրների միջև համագործակցության խորացումը և առևտրատնտեսկան կապերի ընդլայնումը, ինչը կնպաստի թե՛ երկրների ներդրումային միջավայրի բարելավմանը և ներդրումների ավելացմանը, թե՛ տնտեսական ինտեգրմանը։

«Գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտ» թեմայով քննարկմանը ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը համառոտ ներկայացրել է երկրում գյուղատնտեսության ոլորտի զարգացման ուղղուրթյամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերն ու պետական օժանդակության ծրագրերը: Անդրադառնալով Եվրամիության աջակցությամբ Հայաստանում իրականացված և ընթացիկ մի շարք ծրագրերին (ENPARD, TWINNING, TAIEX)` փոխնախարարն ընդգծել է, որ ԵՄ-ն հանդիսանում է Հայաստանի ամենախոշոր դոնոր գործընկերը: Իր խոսում Տիգրան Գաբրիելյանն անդրադարձել է նաև Հայաստանի ներդրումային դաշտի առանձնահատկություններին և արտահանման հնարավորություններին, մատնանշել ներդրումների համար առավել գրավիչ ոլորտները: Նա նաև մասնակիցների ուշադրությանն է հրավիրել այն փաստին, որ, ունենալով սահմանափակ ջրային ռեսուսրներ` Հայաստանում իրականացվում է ձկնաբուծական արտադրանքի արտահանում, իսկ կլինմայական պայմանները բարենպաստ են որակյալ և բարձր համային հատկանիշներով օժտված մրգի ու բանջարեղենի արտադրության համար»,- ասված է հաղորդագրությունում: