Առաջինը ԲԴԽ անդամները պետք է անցնեն վեթինգ. Լիլիթ Մակունց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
Բոլորը

Առաջինը պետք է Բարձրագույն դատական խորհրդի անդամներն անցնեն վեթինգ: Այս մասին «Իմ քայլը» խմբակցության հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Լրագրողի դիտարկմանը, որ վեթինգն իրականացնելու են հենց ԲԴԽ անդամները, այս դեպքում նրանց վեթինգն ո՞վ է իրականացնելու,  ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց. «Դա պերմանենտ գործընթաց է, որը պետք է իրականացվի պետական բոլոր պաշտոնյաների նկատմամբ»:

Այնուհետ, Վլադիմիր Վարդանյանին խնդրեցին մեկնաբանել երեկ ԲԴԽ անդամ Նախշուն Տավարացյանի երդմանը:

Հիշեցնենք, որ նա ԲԴԽ անդամ էր ընտրվել ինը ամիս առաջ, բայց չէր երդվել, ինչն օրենքի խախտում էին համարում մի շարք իրավապաշտպաններ:

«ԲԴԽ-ն այն կառույցն է, որը ձևավորվում է Ազգային ժողովի և դատավորների ընդհանուր ժողովի կողմից: Մենք իրավունք չունենք որևիցե եղանակով ներխուժել դատավորների ընդհանուր ժողովի հարցերի մեջ, որովհետև դա կդիտարկվի որպես սահմանադրական մի շարք նորմերի խախտում, բայց ինչ վերաբերում է երեկվա ընտրությանը, չեմ կարող անդրադառնալ ընտրված դատավորներին, որովհետև, դատավորների ընդհանուր ժողովի որոշումը, եթե այն իրականացվել է օրենքով սահմանված կարգով, պետք է հարգել, բայց ինձ համար առնվազն զարմանալի է մեկ տարի անց այդ երդմնակալության կազմակերպումը, երբ, կարծես թե, նախկինում տիկին Տավարացյանը ներկայացրել էր հրաժարականի դիմում, և դա մնացել էր անհետևանք։ Սա որոշակի առումով անհասկանալի և գուցե բավականին լավ նյութ է իրավաբանական հետազոտություններ իրականացնելու համար», – ասաց նա:

Մանրամասները ՝տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան