Ի՞նչ սպասել վիզաների ազատականացման բանակցություններից․ պատգամավորները թեմայի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
Բոլորը

Ընդդիմադիր պատգամավոր Արման Բաբաջանյանը հիասթափված է ԵՄ երկրներում վիզաների ազատականացման Հայաստանի հեռանկարից։ Պատգամավորը խորհրդարանական պատվիրակության հետ հուլիսի 2-ից 4-ը եղել է Լեհաստանում մասնակցելու արտաքին հարաբերությունների հանձնաժողովների համատեղ նիստին:

«Պետք է հիասթափեցնեմ բոլորիս, լեհերը մեզ չեն պաշտպանելու այդ հարցում, որովհետեւ շատ կոնկրետ հարցադրումներ ունեն մեր արտաքին քաղաքականության, մեր հանձնառությունների վերաբերյալ։ Եվ ակնկալել, որ էն սպասումները, որ մենք ունենք արագության վերաբերյալ ուղղակի տեղին չեն»,-ասում է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արման Բաբաջանյանը։

Իշխանական պատգամավոր Սոս Ավետիսյանը մի քիչ այլ անկյունից է նայում վիզաների ազատականացման հեռանկարին։ Նա հիշում է, թե ինչ նախապայման էր դրված Հայաստանի առաջ։

«Հայաստանի վիզաների ազատականացումը որեւէ ձեւով չպետք է կապվի այլ երկրների վիզաների ազատականացումից հետո ունեցած դեպքերի հետ»,-նկատում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոս Ավետիսյանը։

Պատգամավորը վստահեցնում է, որ ամեն ինչ կարվի, որ Եվրամիության երկրների հետ վիզաների ազատականացման ռեժիմը ուժի մեջ մտնի իրենց իշխանության օրոք։

«Եվրոպայում ընդհանուր առմամբ հակամիգրանտային տրամադրությունների պարագայում էդ աշխատանքը պետք է կապված լինի թե ինքնության հարցի հետ, թե ժողովրդավարության, թե մարդու իրավունքների։ Այսինքն, եվրոպացու համար հայ քաղաքացու գալն իր երկիր չպետք է ընկալվի իբրեւ շատ օտար մեկի գալ»,-պարզաբանում է իշխանական պատգամավորը։

ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը վիզաների ազատականացմանը նայում է տարածաշրջանում եվրոպացիների ձգտումների ենթատեքստում։ Ըստ նրա, մեր գրավականը նրանց համար մեր բաց եւ ճշմարիտ խոսակցությունն է։

«Մենք թաքցնելու բան չունենք այն առումով, որ այնտեղ մենք վերահաստատել ենք, որ աշխարհաքաղաքական կտրուկ փոփոխություններ չեն լինի, ՌԴ-ն մնալու է մեր ստրատեգիկ գործընկերը, մեր եղբայրական երկիրը։ Դրա հետ մեկտեղ փորձեցինք հասցնել մի միտք, որ դա ոչ մի կերպ չի հակասում այն ճանապարհին, որ Եվրոպան տեսնում է Հայաստանում»,-ասում է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։

Ի դեպ, Արման Բաբաջանյանը լեհերի հետ հանդիպումներից տպավորություն է ստացել, որ լեհերը նույնիսկ տեղյակ չէին, որ Հայաստանում իշխանություն է փոխվել, հեղափոխություն է եղել։

«Նրանք բոլորը շարունակում էին ի դեմս մեզ տեսնել մարդկանց, որոնք ուղիղ կապ ունեն նախկին իշխանության հետ, ասենք, Ռուբեն Ռուբինյանի փոխարեն նստած է Արմեն Աշոտյանը։ Հռետորաբանության եւ տեքստերի փոփոխություն ես առնվազն չէի նշմարվում, թեպետ մեզ մոտ կային այդպիսի սպասումներ»,-մանրամասնում է Արման Բաբաջանյանը։

Պատգամավորը սա բացատրում է մեր արտաքին դիվանագիտության վատ աշխատանքով։ Ըստ նրա, նույնքան հիասթափեցնող են եղել լեհական Թինկ թենկում պատվիրակության ունեցած հանդիպումները․ «Նրանց հետ տպավորություն կար, որ շատ հետեւողականորեն աշխատում են Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին հավատարիմ շրջանակներ եւ նրանք տպավորություն ունեն, որ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը վերադառնալու հնարավորություն ունեն, եւ Հայաստանում ամեն ինչ սպասման ռեժիմի մեջ է եւ նրանք կվերադառնան ու կայունություն կհաստատվի Հայաստանում։ Մենք, իհարկե, ցրեցինք այդ տպավորությունները»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մհեր Արշակյան