Կառավարությունը ֆինանսական միջոցներ է հատկացրել գիտական և մշակութային ենթակառուցվածքների արդիականացման ու զարգացման համար

Լուրեր

08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կառավարությունը որոշել է փոփոխություններ կատարել «ՀՀ 2019 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում և 448,000.0 հազար դրամ հատկացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեին:

Որոշմամբ նախատեսվում է պետական բյուջեի եկամուտների ավելացման հաշվին 420000.0 հազ. դրամի չափով իրականացնել ֆիզիկայի, մոլեկուլային ֆիզիկայի, քիմիայի, ռադիոէլեկտրոնիկայի, հայագիտության ոլորտների համար 7 սարքի և սարքավորման ձեռքբերման ներդրումային ծրագրեր և  28000.0 հազ. դրամի չափով Միջգիտակարգային տվյալների կենտրոնի ստեղծում: Համակարգային ծրագրերի իրականացումը հնարավորություն կընձեռի արդիականացնել և ստեղծել գիտության ոլորտի նոր գիտանորարարական ենթակառուցվածքներ, բարձրացնել գիտական սարքավորումների օգտագործման արդյունավետությունը, օպտիմալացնել գիտական սարքավորումների պահպանմանը հատկացվող ֆինանսական ծախսերը:

Վարչապետ Փաշինյանը, կարևորելով որոշման ընդունումը, նշել է. «Ես ուզում եմ մի նորության մասին էլ խոսենք: Երբ մեր պատվիրակությունը պաշտոնական այցով  գտնվում էր Սինգապուրում, Հայաստանից շատ կարևոր նորություն ստացանք, որին մի պահ ես նույնիսկ դժվար էի ուզում հավատալ, որովհետև այդ հարցն այնքան քննարկվել էր, 10 և ավելի տարվա վաղեմություն ունի, որ ինձ թվում էր, թե սա անլուծելի հարց է: Խոսքը այն մասին է, որ հունիսի 12-ից սկսել է աշխատել Ֆիզիկայի ինստիտուտի տարածքում գտնվող ցիկլոտրոնը, և երկու շաբաթ առաջ ստացվել է 18 F բժշկական իզոտոպը, որն օգտագործվում է ախտորոշման համար: Սա իսկապես շատ լավ նորություն է, բայց այստեղ նաև խնդիր ունենք շարունակելու աշխատանքը, որպեսզի ցիկլոտրոնի ինստիտուցիոնալ առումով ենթակայության հարցը ճիշտ լուծենք, որպեսզի այն կարողանա ոչ միայն բժշկական հարցերով զբաղվել, այլև գիտական»:

Հարցի վերաբերյալ ծավալվել է քննարկում տարբեր գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ վերջին մեկ տարվա քաղաքականության ամբողջ իմաստն այն է եղել, որ պետք է համատեղել գիտությունն ու հետազոտությունը, և մինչև հիմա հիմնական խնդիրներից մեկն էլ այն է եղել, որ գիտությունը և պրակտիկան տարբեր ուղղություններով են գնացել: «Սա շատ լավ շանս է՝ մեր քաղաքական դիրքորոշումն իրագործելու համար: Պետք է կոմպլեքս լուծում գտնենք, որ և՛ գիտությունը, և՛ առողջապահությունը շահեն  դրանից, և, ի վերջո, պետք է նաև կոմերցիոն տրամաբանություն փորձենք աշխատեցնել, որպեսզի առնվազն իր եկամուտների մի էական մասը գեներացնի: Կարծում եմ, որ այս ցիկլոտրոնի նորմալ աշխատանքը կարևոր է թե՛ կրթության, թե՛ գիտության, թե՛ առողջապահության, և թե՛ տեխնոլոգիաների զարգացման ոլորտի համար», – ասել է Նիկոլ Փաշինյանը: