Պետությունը փող է հատկացրել, բայց աշխատանքները կատարվել են անբավարար մակարդակով․ Էրիկ Գրիգորյան

Լուրեր

08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
Բոլորը

«Սևան ազգային պարկում» վերջին տարիներին իրականացված գործողությունների հետևանքով հարուցվել է մոտ 50 քրեական գործ։

Այս մասին հուլիսի 11-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։

«Կատարվում են քննչական գործողություններ, հարուցվել է քրեական գործ Արփա-Սևան թունելի շինարարության ժամանակ բացահայտված խախտումների վերաբերյալ, ինչպես նաև ջրօգտագործողների ասոցիացիայի հանդեպ՝ կապված ջրի պահանջարկի ավելացման և կեղծված փաստաթղթերի հետ»,-նշել է նախարարը։

Վերջինս նաև հավելել է, որ ուսումնասիրվել է 770 հա տարածք, որտեղ երկու տարվա ընթացքում իրականացվելու են մաքրման աշխատանքներ։

«Կա 2012 թվականի եզրակացությունը, որով նախատեսվել էր աշխատանքներ իրականացնել 700 հեկտար տարածքի վրա, սակայն աշխատանքները չեն կատարվել։ Օրինակ Վարդենիսում կատարվել է աշխատանքների մոտ 30 տոկոսը, նույնն է իրավիճակը Արտանիշում։ Պետությունը փող է հատկացրել, բայց աշխատանքները կատարվել են անբավարար մակարդակով»,- ասաց նախարարը։