Կոտայքի մարզպետն այցելել է ոսկու «Մեղրաձոր գոլդ» հանքավայր

Լուրեր

08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
Բոլորը

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը կարևորում է հանքարդյունաբերության ճյուղը՝ որպես տնտեսության  կարևոր ոլորտներից մեկը և ոլորտում առկա խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով այսօր աշխատանքային այցով ոսկու «Մեղրաձոր գոլդ» հանքավայրում էր:

«Հանքավայրն առաջին անգամ շահագործվել է 1985 թ.-ին, ապա 1996 և 2006 թ.-ին դադարեցրել իր գործունեությունը:

Մինչև 2011 թվականը չի շահագործվել, բայց Սոթքի հանքավայրի և Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի պես հանդիսացել է «ԳՄՄ գոլդի» ակտիվը:

Հանքավայրն ունի 108 հանքուղի: 2010 թ ից հանքավայրի սեփականատեր ու գլխավոր տնօրեն Վարդան Մարգարյանի ուղեկցությամբ մարզպետը 23-րդ հանքուղիով իջել է հանքավայր, շրջել հանքուղիով, զրուցել աշխատակիցների հետ, ծանոթացել աշխատանքային պայմաններին, հնարավորություններին և արտահանման ծավալներին:

Հանքավայրը զբաղեցնում է 579 հա տարածք: Շուրջ 205 աշխատակիցները Հրազդան ու Մեղրաձոր համայնքներից են, միջին աշխատավարձը կազմում է 282 000 դրամ:

Գլխավոր տնօրեն Վարդան Մարգարյանը մարզպետին նաև ծանոթացրել է հանքահանման  ընթացքին՝ հայտնելով, որ  կատարվում են նախապատրաստական փորվածքներ, հանքաքարը հանելուց հետո տեղափոխվում է ֆաբրիկայի հարստացուցիչ գործարանի պահեստ, վերամշակվում և ստացված երկու տեսակ խտանյութը՝ գրավիո և ֆլոտո, վաճառվում է շվեյցարական ընկերություններին:

Մարզպետն էլ իր հերթին վստահեցրել է, որ իր լիազորությունների սահմաններում պատրաստ է գործուն աջակցություն ցուցաբերել ցանկացած նախաձեռնության, որը միտված կլինի այս ոլորտի զարգացմանը»,-ասված է մարզպետարանի լրատվական ծառայության տարածած հաղորդագրության մեջ։