Տարբեր պահանջներով ակցիաներ Թբիլիսիում. Ռուսթավելի պողոտան փակ է

Լուրեր

08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
Բոլորը

Թբիլիսիի տարբեր հատվածներում միաժամանակ մի քանի ակցիա է մեկնարկել՝ տարբեր պահանջներով: Aliq.ge-ի փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց ԼԳԲՏ համայքի դեմ բողոքով են հավաքվել. նրանք դեմ են «Հպարտության երթին»:

Մի քանի հարյուր մետր հեռավորությամբ՝ Ազատության հրապարակում, հավաքվել են ՆԳ նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականը պահանջողները: 3 շաբաթ նրանք խորհրդարանի մոտ էին ակցիաներ անում, սակայն այսօր առավոտյան նրանց տեղը զբաղեցրել են «Ավանդույթների համար պայքարողները»:

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը ուժեր է մոբիլացրել՝ բախումներից խուսափելու նպատակով: Երկու ակցիաների մասնակիցների միջև ոստիկանական պատ է կանգնած:

Երրորդ ակցիան ընթանում է «Ռուսթավի 2» հեռուստաընկերության դիմաց: Պատճառը կիրակի երեկոյան հեռուստաընկերության հայտնի հաղորդման շրջանակներում լրագրող Գիորգի Գաբունիայի հայհոյախառն կոչն է՝ ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Հավաքված քաղաքացիները պահանջում են, որ Գաբունիան ու հեռուստաընկերության ղեկավար Նիկա Գվարամիան ներողություն խնդրեն:

Անսպասելի մեկնարկեց նաև 4-րդ՝ ԼԳԲՏ անձանց պաշտպանության ակցիան, որն ավելի վաղ չեղյալ էր հայտարարվել կազմակերպիչների կողմից: Ակցիայի մասնակիցները «Ոչ հոմոֆոբիային», «Պետություն, ո՞ւր ես» պաստառներով ու ԼԳԲՏ դրոշներով կանգնել են ներքին գործերի նախարարության շենքի մոտ, հնչեցրել իրենց պահանջերն ու հեռացել: