«Պատկերացրեք, բոլորն ունենային այդ հակահրդեհային բալոնը, ոչ թե նայեին, թե մարդիկ ոնց են այրվում»․ Արարատի ողբերգական վթարի դասերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.09.2026 | 14:48
Անկարան հայտնել է, որ Թուրքիայից Հայաստան արտահանումը հունվար-օգոստոսին կազմել է 1 մլն 336 հազար դոլար
14.09.2026 | 14:41
Ալեն Սիմոնյանը ԵՄ ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում ԵՄ առաքելությանը վերաբերող հարցեր
14.09.2026 | 14:33
Նկատեք առաջընթացը` ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերություններում առկա. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 14:24
Վանաձորի Հրանտ Մաթևոսյանի անվան այգու 13-րդ հողատարածքը վերադարձվել է համայնքին
14.09.2026 | 14:15
Պատմական ռեկորդ․ Հովհաննես Գաբրիելյանը լողալով հատել է Սևանա լիճն իր ողջ երկայնքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 14:06
Ուկրաինայի գլխավոր դատախազը հակակոռուպցիոն բյուրոյի տնօրենի նկատմամբ կասկածի ծանուցում է ստորագրել ու հեռացել երկրից․ Զելենսկին նրան պաշտոնանկ անելու կոչ է արել
14.09.2026 | 13:59
Ավանեսյանը Ծավ բնակավայրի բնակիչներին հորդորում է ծորակի ջուր չօգտագործել
14.09.2026 | 13:52
Էդ ե՞րբ ա 102-րդ ռազմաբազան մեզ տեր կանգնել, որ դուրս գալուց էլ անտեր ենք մնալու. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:45
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 13:38
Հայաստանում այսօր բռնաբարվում է գույքային իրավունքը․ Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:31
Երևանում և մի շարք մարզերում սեպտեմբերի 14-18-ը բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում
14.09.2026 | 13:23
Ռոբերտ Քոչարյանը գտնվում է մենախցում, որևէ կալանավորի տեսնելու հնարավորություն չունի․ Սողոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:16
Շվեդիայի ընտրություններում առաջատարը սոցիալ-դեմոկրատներն են
14.09.2026 | 13:08
Հայաստանի ազգային հավաքականի նոր մարզաշապիկները՝ հայկական զարդագրության տարրերով
14.09.2026 | 12:57
Ռուսական ավիահարվածի հետևանքով Իզյումում 3 մարդ է վիրավորվել, այդ թվում՝ երկու ամսական երեխա
Բոլորը

Շաբաթ օրը Երևան-Երասխավան ճանապարհին «Զոդի կամրջի վրա» տեղի ունեցած վթարի արդյունքում հրդեհ է բռնկվել երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի մեքենայի մեջ, որի արդյունքում մահացել է 6 հոգի և տարբեր աստիճանի վնասվածքներով հիվանդանոց տեղափոխվել 9 հոգի։ Իր տեսակի մեջ այս ողբերգական վթարը բացառություն չէ։ 5 տարի առաջ նոյեմբերին Երևան-Գյումրի ճանապարհին Հոռոմ գյուղի խաչմերուկում ուղևորատար «Գազելը» բախվել է բեռնատար մեքենային, որի արդյունքում «Գազելի» 7 ուղևորներ զոհվել էին։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պաշտոնյան վստահեցնում է, որ երկու դեպքում էլ գործ ունենք տրանսպորտային պատահարի հետ և ոչ թե «Գազելի» անսարքության։ Բայց երկու դեպքում էլ մարդկանց փրկելու հնարավորություն կար։

«Ստեղ պետք էր օգտագործել հետևի դռները, որովհետև էդ հետևի դռները նաև նախատեսված են վթարային ելքերի համար, չեն հասցրել կամ անհնար էր ուղղակի»,- ենթադրում է ՀՀ ՏԿԵ նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության վարչության պետի տեղակալ Արման Կարապետյանը։

«Ավտովարորդների  պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը վստահ է, որ այս ողբերգություններում իրենց մեղքն ունեն բոլորը, որոնք մեքենա են վարում առանց անվտանգության կանոնների։ Դիցուք, ո՛չ «Գազելը», ո՛չ էլ օգնության շտապած պատահական վարորդները չեն ունեցել հրդեհներ հանգցնելու համար անհրաժեշտ տրանսպորտային սարքավորումներ:

«Պատկերացրեք, բոլորն ունենային այդ հակահրդեհային բալոնը, ոչ թե նայեին, թե մարդիկ ոնց են այրվում»,- ասում է «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահը։

Ըստ Տիգրան Հովհաննիսյանի, ինքն առաջին անգամ չի խոսում այս մասին։ Տարիներ առաջ տեղի ունեցած խոշոր վթարի ժամանակ նույնպես անդրադարձել է այս խնդրին։ Ոչ ոք չի լսել․ «Դիմում եմ վարչապետին, հանձինս ինքն իր աշխատակազմով, բոլոր նախարարները, ուրեմն, բոլոր վարորդները 500 հազար վարորդ պարտադիր պետք է անցնեն բուժօգնություն և հակահրդեհային համակարգերին տիրապետելու վարժություններին»։

Փաստաբան Գևորգ Հովհաննիսյանն ավելի կտրուկ է արտահայտվում՝ ոչ միայն մեր ավտոմեքենաները հարմարեցված չեն անվտանգության չափանիշներին, այլև ճանապարհները։

«Կիլոմետրերով քաղաքից քաղաք ես երթևեկում մեր հանրապետությունում, միջակայքում որևէ բուժօգնության, օպերատիվ արձագանքման որևէ կենտրոն չկա»,- ահազանգում է փաստաբան Գևորգ Հովհաննիսյանը։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչ Արման Կարապետյանը հավատացնում է, որ արդեն իսկ միջոցառումներ են իրականացվում միջմարզային անվտանգ երթևեկության ցանց ստեղծելու ուղղությամբ։ Հարցն այն է, որ բոլոր դեպքերում դեռևս դժվար է լինելու հասարակական տրանսպորտը աշխատացնել առանց «Գազել»-ների։

«Հա իրանք հնացել են, իրանց անհրաժեշտ է փոխել, բայց միանգամից փոխել հնարավոր չէ, որովհետև ինչքան լավն է տրանսպորտային միջոցը, էնքան ինքը թանկարժեք է, իր փոխադրավարձի ինքնարժեքն է բարձր։ Այսինքն, անմիջապես վերցնել ու անմիջապես փոխել, ասել, որ մեզ պետք է դիզելային շարժիչ անպայման, կամ բենզինային շարժիչ անպայման, սա իր հերթին բերելու է ուղեվարձի թանկացման»,- զգուշացնում է նախարարության ներկայացուցիչը։

Պարոն Կարապետյանը նկատում է, որ ներմարզային երթուղիների 80 տոկոսը ուղևորափոխադրումն իրականացնում է «Գազել»-ներով, գրեթե նույնքան տոկոսը որպես վառելիք օգտագործում է գազը։ Դա առանձնապես սարսափելի չէ, եթե պարբերաբար գազաբալոններն ստուգման ենթարկվեն համապատասխան լաբորատորիաներում․ «Բավականին տարածում ունեն գազով տրանսպորտային շահագործումները Նիդեռլանդներում, Արգենտինայում։ Հայաստանը բավականին բարձր է էդ ցուցանիշով, մեզ մոտ տարբեր հաշվարկներով ամբողջ տրանսպորտային պարկի մոտ 70 տոկոսը շահագործվում է սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով, իսկ հասարակական տրանսպորտի մոտավորապես 90 տոկոսը գազաբալոնային համակարգերով սարքավորված են»։

Պարոն Կարապետյանը հիշեցնում է, որ նախնական վարկածով «Գազել»-ի ներսում ծագած հրդեհի պատճառը գազի արտահոսքն է եղել, սակայն գազաբալոնի անվտանգության կանոնների խախտման արդյունք չէ։

«Լուսանկարներից էլ է երևում, որ գազի բալոններում պայթյուն տեղի չի ունեցել, ըստ երևույթին արտահոսքի արդյունքում է եղել»,- ենթադրում է Արման Կարապետյանը։

Զոդի կամրջի մոտ տեղի ունեցած ողբերգական վթարից հետո առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կոչ արեց բոլոր վարորդներից վերցնել վարորդական վկայականները և միայն նոր քննություններ հանձնելուց հետո դրանք տրամադրել ավտոմեքենա ունեցողներին։ Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Գևորգ Գորգիսյանը կասկածում է, որ դա լավ տարբերակ է, նա առաջարկում է իրենը։ «Կախված նրանից, թե երբ են վերցրել քաղաքացիները, հինգ տարի հետո, տասը տարի հետո լրանալուն պես գնան և վերահանձնեն, որովհետև օրենքներ են փոխվում, երթևեկության կանոններն են փոխվում ինչ-որ փուլում»,- առաջարկում է ԱԺ ԼՀԿ խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը։

Իշխանական պատգամավոր, Ճանապարհային ոստիկանության պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանը կարծում է, որ այսպիսի վթարների պատճառն ընդամենը մեքենա վարելու մշակույթն է։ «Բոլորս էլ գիտենք, որ պետք է լինել ամրակապված, բոլորս էլ գիտենք, որ չպետք է գերազանցել սահմանված առավելագույն արագությունը, բոլորս գիտենք, որ մուտքն արգելված վայրում չպետք է մուտք գործել, ցանկացած վարորդի, այդպիսի խախտում կատարած, եթե հարցնեք, քաջ տիրապետում է էդ կանոններին, սակայն մշակույթը չկա, որ պետք է պահպանի»,-ասում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

Նա տեղեկացնում է, որ խորհրդարանը մտածում է երթևեկության մշակույթի ներդրման մեխանիզմների մասին։ Դրանց շնորհիվ վարորդները երկար կմտածեն, մինչև կկատարեն որևէ խախտում։ Խոսքը խախտում անելիս վարորդներին տրվող տուգանային միավորների մասին է․ «Տուգանային միավորների կիրառման համակարգի նախագիծն արդեն ԱԺ-ում է և այդ համակարգի կիրառումը թույլ կտա՝ բազմաթիվ խախտումներ կատարող, հիմնականում պատահարների առաջացման խախտումներ կատարող անձինք, զրկվեն, այսինքն, կասեցվի նրանց տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը»։

Պարոն Խաչատրյանը նույնպես կարծում է, որ Հայաստանում շահագործումից պետք է հանել «Գազել» մակնիշի մեքենաները։

Մանրամասները՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան