ՄԱԿ Ժնևյան գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչի հանդիպել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ

Լուրեր

08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
Բոլորը

ՀՀ ԱԳՆ -ից տեղեկացնում նե, որ հուլիսի 5-ին Միավորված ազգերի կազմակերպության Ժնևյան գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ։

«Դեսպան Հովհաննիսյանը բարձր գնահատեց գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ ՀՀ բազմամյա արդյունավետ համագործակցությունը` անդրադառնալով, մասնավորապես, փախստականների ու ներքին տեղահանվածների կարիքների ապահովման գործում Հայաստանում իրականացված ծրագրերին։

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին ևս արժևորեց Հայաստանի հետ սերտ համագործակցությունը։ Նա գոհունակություն հայտնեց Հայաստանի՝ “Global Compact for Migration” փաստաթղթին ցուցաբերած աջակցության համար։ Ֆ. Գրանդին անդրադարձավ իր մանդատի շրջանակներում իրականցվող աշխատանքներին։

Ա. Հովհաննիսյանը Ֆ. Գրանդիին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայությունները և տարածաշրջանային առկա մարտահրավերները։ Նա անդրադարձավ վերջին տարիներին Մերձավոր Արևելքից Հայաստան տեղափոխված տասնյակ հազարավոր փախստականների ընդունման գործում Հայաստանի կառավարության կողմից իրակացվող քայլերին։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին փախստականներին վերաբերող արդի հիմնահարցերի, գերագույն հանձնակատարի գրասենյակի գործունեության և առաջիկայում դրա շրջանակներում կայանալիք հանդիպումների ու միջոցառումների շուրջ»,- ասված է հաղորդագրությունում: