«Արա Մինասյանն իմ ընկերն է». Բաբլոյանն՝ Արսեն Թորոսյանի՝ Արա Մինասյանին «առողջապահության գլխատված վիշապ» անվանելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
Բոլորը

Երևանում այս օրերին ընթանում է հայ բժիշկների 5-րդ միջազգային համագումարը, որի պատվո նախագահ է ընտրվել մանկաբույժ, ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը: Factor.am-ը պարոն Բաբլոյանից հետաքրքրվեց, թե Սերժ Սարգսյանի խնամի, «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի նախկին տնօրեն Արա Մինասյանն ինչո՞ւ չի մասնակցում այս միջոցառմանը: «Չեմ կարող ասել, բայց շատերը չեն մասնակցում»,- ասաց Արա Բաբլոյանը:

Հարցին՝ շփվում է Արա Մինասյանի հետ, Արա Բաբլոյանը պատասխանեց. «Ահագին ժամանակ է՝ չեմ տեսել: Մենք ընկերներ ենք, ոնց կարող եմ իր հետ չխոսել»:

Դիտարկմանը, որ Արա Մինասյանի՝ աշխատանքից ազատվելուց հետո առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ «առողջապահության ոլորտում վիշապը գլխատվեց», արդյո՞ք կիսում է այս տեսակետը, Բաբլոյանը նշեց. «Ինձ տվեք հարցեր միայն առողջապահության ոլորտից: Դա առողջապահություն չի, Դուք ուրիշ դաշտ եք անցնում»:

Հիշեցնենք, որ Առողջապահության նախարարությանը ենթակա «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնում ԱՆ կողմից անցկացվող ուսումնասիրության միջանկյալ արդյունքներով՝ 2016-2018 թվականների ընթացքում բնակչությանը պետական պատվերի շրջանակում մատուցված բժշկական օգնության մասով պետական բյուջեին հասցված ընդհանուր վնասը գնահատվել է շուրջ 545 մլն դրամ: Այս ժամանակահատվածում բուժկենտրոնի տնօրենն Արա Մինասյանն էր:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան