Սահմանադրությունը մեր ներքին կյանքի անվտանգության ամենակարևոր երաշխավորն է. ԱԽ քարտուղար

Լուրեր

08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
Բոլորը
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Սահմանադրության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել:
«Սիրելի՛ հայրենակիցներ, Սահմանադրության մեջ արտացոլված է սոցիալական, իրավական ու ժողովրդավարական պետություն կերտելու մեր դարավոր նպատակադրումն ու երազանքը: Սահմանադրությունն առաջին հերթին տվյալ ժողովրդի մտածողության ճարտարապետության արձանագրումն է և միևնույն ժամանակ այն իդեալը, որին պետք է հավերժ ձգտել: Այս ուղղությամբ արդեն իսկ մեծ գործ է արվել, բայց ժողովրդավարացումը և իրավականությունն անվերջ կատարելագործման ենթակա մեծություններ են:

Այսօր տեղին է վերհիշել հայ իրավական մտքի կարևորագույն փաստաթղթերից մեկը, որը գալիս է ապացուցելու իրավականության հիմնարարությունը մեր ժողովրդի համար, որտեղ առաջին անգամ հայ իրականության մեջ ներկայացվում է սահմանադրական իրավունքի նորմերի ամբողջական և կանոնակարգված համակարգ՝ ընդհանրացնելով հայ և համաշխարհային հասարակական միտքը, ինչպես նաև պետական նոր մտածողություն սկիզբ դնելով։ Խոսքը, իհարկե, «Որոգայթ փառաց» ծրագրային երկի մասին է: Այս աշխատությունը մոտ 250 տարի առաջ, հայ իրավական միտքը բարձրացնելով նոր մակարդակի, սկսել է նախապատրաստել հայ ժողովրդին այսօրվա իրականությանը։

Կարևոր եմ համարում նշել, որ Սահմանադրությունը մեր ներքին կյանքի անվտանգության ամենակարևոր երաշխավորն է։ Սահմանադրությունը և մեր ազատություններն են նաև այն կառուցակարգերը, որոնք մենք պաշտպանում ենք և հանուն որոնց մեր ամենօրյա աշխատանքով կատարելագործում ենք Հայաստանի անվտանգության համակարգը:

Մաղթում եմ բոլորիս, որ հնարավորություն ունենանք լիարժեքորեն վայելելու մարդու իրավունքների և ազատությունների վրա հիմնված այն հասարակությունը, որն ինքներս ենք կառուցում»,- ասված է ուղերձում: