Արցախի ներգրավվածությունը բանակցային գործընթացին, մեր կարևորագույն նախապայմաններից է․ Զոհրաբ Մնացականյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախի իշխանությունների խորքային ներգրավվածությունն արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին մեր կարևորագույն նպատակներից մեկն է։ Այս մասին այսօր Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Բանակցային գործընթացը շարունակական է, և Հայաստանը, որպես դրա մասնակից, երբևէ չի հապաղել և այն չի դանդաղեցրել, ինչը  ցույց է տալիս մեր լրջությունը»,- ընդգծել է նախարարը։

Ըստ նրա՝ եթե հարցը հեշտ լիներ, վաղուց լուծված կլիներ:

«Սա օրակարգային հարց է, որը կանոնավոր և հետևողականորեն հետապնդվում է, որովհետև մենք ունենք գերակա խնդիր։ Սա պրագմատիկ մոտեցում է, և եթե մենք լիարժեք ու խաղաղ կարգավորման արդյունավետ բանակցային գործընթացի մասին ենք խոսում, ապա հաշվի չառնել Լեռնային Ղարաբաղի ներգրավվածության կարևորագույն  գործոնն ու սեփականության զգացումի ամրապնդումը, պրակտիկորեն նշանակում է վնաս  հասցնել խաղաղ կարգավորման գործընթացի արդյունավետ աշխատանքին»,- նշել Մնացականյանը։

Նախարարը լրագրողներին հիշեցրեց Ստեփանակերտում տեղի ունեցած Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի մասին։

«Նիստի ժամանակ բոլորս խոսել ենք այս հարցի մասին և ասել, որ Արցախի ներգրավվածությունը երբևէ որպես նախապայման առաջ չենք բերի, բայց նաև չենք կարող հաշվի չառնել, որ սա կոնկրետ հարց է, որն արհամարհելն անհնար է»,- եզրափակեց ՀՀ ԱԳ նախարարը:

Նելլի Մելքոնյան