Սահմանադրության անվերապահ կատարումը բոլորիս սրբազան պարտականությունն է, և մենք շարունակելու ենք իրավական դաշտի բարեփոխումներն ու լիարժեք անկախ դատական համակարգի կայացման ուղղությամբ քայլերը. Փաշինյան

Լուրեր

29.11.2026 | 11:06
Ընտրությունների ընթացքը Նոյեմբերյանում. ՈՒՂԻՂ
29.11.2026 | 10:49
Բերդ համայնքում գործարկվելու է էլեկտրաշչակ
29.11.2026 | 10:39
«Չենք կարող կանգնեցնել քվեարկությունը». Սպիտակի 22/25 տեղամասը հոսանքազրկված է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 10:13
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն քվեարկում է 22/25 ընտրատեղամասում. ՈւՂԻՂ
29.11.2026 | 09:28
Հոռոմ գյուղում վթարային ջրանջատում է
29.11.2026 | 09:00
Նարեկ Գրիգորյանը գոլ է խփել Ռումինիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 08:44
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում
29.11.2026 | 08:19
RAF. Արման Ծառուկյանը պաշտպանեց չեմպիոնի տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 08:00
Հայաստանի 7 մարզերի 12 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում
28.11.2026 | 23:35
Էդուարդ Սպերցյանի հերթական գոլային փոխանցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 21:41
Ուգոչուկվու Իվուն` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 20:00
Կկորցնի՞ Հայաստանը էներգետիկ անկախությունը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ցանցերին միանալով․ ԱՉՔԻ ՏԱԿ
28.11.2026 | 19:39
Անտարկտիդայի ծովային սառույցի մակերեսը հասել է նոր նվազագույն ցուցանիշի. Ազիզյան
28.11.2026 | 19:00
Նոր Սահմանադրության նախագիծն իշխանությանը թույլ է տալիս մշտապես վերարտադրվել. Վահան Արծրունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 18:57
Խորեն Ծատուրյանը՝ պարածանրամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա կապակցությամբ

«Սիրելի հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա կապակցությամբ։

Նախորդ տարի մեր երկրում տեղի ունեցած իրադարձությունները, որոնք իրենց բնույթով լիարժեք համապատասխանում էին Սահմանադրության տառին և ոգուն, ևս մեկ անգամ ապացուցում են, որ մեր քայլերը միտված են իրավունքի և օրենքի գերակայության ապահովմանն ու ամրապնդմանը:

Մայր օրենքի` Սահմանադրության անվերապահ կատարումը բոլորիս սրբազան պարտականությունն է և մենք հետևողականորեն շարունակելու ենք իրավական դաշտի բարեփոխումներն ու լիարժեք անկախ դատական համակարգի կայացման ուղղությամբ քայլերը: Այդ հարցում մենք զգում ենք հասարակության լիարժեք աջակցությունը, ինչը լրացուցիչ ազդակ է հաղորդում մեր գործողություններին:

Մենք մեր հաստատակամ քայլերով բացառելու ենք սահմանադրական կարգի դեմ հնարավոր ոտնձգությունները և լիարժեք կյանքի ենք կոչելո Հայաստանի քաղաքացիների` Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքներն ու ազատությունները։

Հայաստանի Հանրապետության հարգելի քաղաքացիներ,

Կրկին շնորհավորելով այս կարևոր տոնի առթիվ` մաղթում եմ բոլորիս խաղաղություն, երջանկություն և ամենայն բարիք»,- ասված է ուղերձում