ԼՂ հիմնահարցը մեզ համար եղել և մնում է կարևորագույն գերխնդիր. Զոհրաբ Մնացականյան

Լուրեր

08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մեր կարևորագույն նպատակներից է ապահովել ԱՀ իշխանությունների ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Արցախի նախագահի հետ հանդիպումից հետո «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ նշելով, որ հարցը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությանը:

«Լեռնային Ղարաբաղը քաղաքական միավոր է, որն ունի բնակչության կողմից ընտրված իր իշխանությունները: Սեփականության զգացումի ամրապնդումը բանակցային խաղաղ գործընթացի կոնտեքստում բոլորիս համար կարևոր հարց է: Այդ կոնտեքստի շրջանակում եմ ես այսօր Արցախում: Անհրաժեշտ է, որ շարունակվի երկխոսությունը Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ: Բանակցային խաղաղ գործընթացը շարունակաբար տեղի է ունենում, և այդ առումով Հայաստանը, որպես այդ գործընթացի մասնակից, երբեք չի հապաղել ու չի դանդարեցրել բանակցային գործընթացը: Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը մեզ համար եղել և մնում է կարևորագույն գերխնդիր: Արցախի բնակչության էքզիստենցիալ անվտանգությունից է բխում ԼՂ ստատուսի հարցը: Արցախի 150 հազար բնակիչները ողջ հայության ինքնության պահապաններն են»,- մասնավորապես ասել է Զոհրաբ Մնացականյանը:

Նա տեղեկացրել է նաև, որ վաղը՝ հուլիսի 5-ին, հանդիպում է ունենալու նաև Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի հետ: