ՀՅԴ-ն քաղաքական խորհրդակցությունների շրջանակում հանդիպել է «Երկիր Ծիրանի»-ին

Լուրեր

28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
Բոլորը

Շարունակվում են ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնած քաղաքական խորհրդակցությունները։ Այսօր ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնում տեղի է ունեցել հանդիպում «Երկիր Ծիրանի» կուսակցության հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՅԴ մամլո դիվանից:

Հանդիպմանը մասնակցել են ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնից Լիլիթ Գալստյանը, Արմենուհի Կյուրեղյանը, Շաղիկ Մարուխյանը և Արթուր Խաչատրյանը, «Երկիր Ծիրանի»-ից՝ կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը, Գործադիր մարմնի անդամներ Արամ Ենոքյանը, Մարինա Կրիմլյանը և Քաղաքական խորհրդի ղեկավար Գուրգեն Ներսիսյանը։

Կողմերն անդրադարձել են Հայաստանի ներքաղաքական կյանքի զարգացումներին, իրենց մտահոգությունը հայտնել երկրի արտաքին և ներքին ճակատներում առկա մարտահրավերների առնչությամբ՝ անընդունելի համարելով ազգային պետական ուղեգծից շեղման տեսանելի միտումները։ Երկու կուսակցություններն էլ անթույլատրելի են գտնում երկրում տիրող անհանդուրժողականության մթնոլորտը և հատկապես Արցախի շուրջ ազգային միասնականության ոգին ջլատող դրսևորումները։

Քննարկվել են նաև ազգային պետական շահից բխող միասնական օրակարգերի ձևավորումն ու նրանց շուրջ համագործակցության հնարավորությունը: