Չեմ հիշում ՀԱՊԿ նախարարական խորհրդի ոչ մի նիստ, որտեղ չքննարկվեր ԼՂ հակամարտությունը. Վալերի Սեմերիկով

Լուրեր

08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
Բոլորը

Չեմ հիշում ՀԱՊԿ անդամ պետությունների նախարարական խորհրդի ոչ մի նիստ, որտեղ չքննարկվեր ԼՂ հակամարտության հարցը: Հուլիսի 4-ին կազմակերպված Մոսկվա-Երևան-Մինսկ-Նուր Սուլթան տեսակամուրջի ժամանակ այս մասին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը՝ պատասխանելով հայ լրագրողների հարցին, թե ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել ՀԱՊԿ-ի կողմից՝ ղարաբաղյան հիմնախնդրի շրջանակում գոյություն ունեցող և հնարավոր սպառնալիքները կանխելու և մարտահրավերներին դիմակայելու համար:

Սեմերիկովի խոսքով՝ այդ հարցով մինչ այժմ մի քանի հայտարարություն է ընդունվել՝ ինչպես Հավաքական անվտանգության խորհրդի, այնպես էլ ԱԳ նախարարների մակարդակով:

Լրագրողների հարցին ի պատասխան՝ Վալերի Սեմերիկովը նաև տեղեկացրել է, որ Ադրբեջանը ՀԱՊԿ-ին անդամակցելու հայտ, այս պահի դրությամբ, չի ներկայացրել՝ չնայած ադրբեջանական մամուլում այդ մասին հրապարակումներին: Սեմերիկովը, միաժամանակ, հավելել է, որ հայտի բացակայության արդյունքում կազմակերպությունում այդ թեմայով քննարկումներ չեն եղել:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը չի բացառել, որ դա կարող է ինչ-ինչ նպատակներ հետապնդող տեղեկատվական հոսք լինել: Նա, միաժամանակ, հիշեցրել է, որ ՀԱՊԿ-ն կանոնակարգ և պահանջներ ունի, և կազմակերպությանն անդամակցել ցանկացող պետությունը պետք է համապատասխանի դրանց:

Անդրադառնալով ՀԱՊԿ առաջիկա ծրագրերին՝ Վալերի Սեմերիկովը տեղեկացրել է, որ կազմակերպության անդամ պետությունների պաշտպանության նախարարներն ու անվտանգության խորհուրդների քարտուղարները հաստատել են 2020 թվականի համար Հավաքական անվտանգության ուժերի և համակարգի միջոցների համատեղ պատրաստման պլանը, ճշգրտումներ են մտցվել 2019 թվականի պլանում:

2019 թվականին, բացի տարատեսակ հրամանատարաշտաբային զորավարժություններից և վարժանքներից, վեց զորավարժություն կանցկացվի: «Զորավարժությունները կանցկացվեն չորս պետություններում՝ Ղրղզստանում, Տաջիկստանում, Ռուսաստանում և Բելառուսում: Դրանցում կներգրավվի, ընդհանուր առմամբ, 12 հազար մարդ»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը։