Բռնության 1090 հաշվառված դեպք՝ մեկ տարում. ի՞նչ կփոխի Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ընտանեկան բռնության 1.090 հաշվառված դեպք՝ մեկ տարվա ընթացքում: Բռնարարներից 135-ը կին է, 955-ը՝ տղամարդ: Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ Նելլի Դուրյանի կարծիքով՝ այս թիվը մտահոգիչ է:

«Մտահոգիչ է, որովհետև եթե կա այդքան բռնարար, ուրեմն կա այդքան բռնության ենթարկված անձ։ Փաստորեն, եթե մենք նշում ենք 1090, ուրեմն 1090-ի մեջ կանայք են, տղամարդիկ, ծերեր և, բնականաբար, երեխաներ։ Գրեթե յուրաքանչյուր ընտանիքում մեկից ավելի երեխա կա, և եթե երեխան նույնիսկ ֆիզիկական բռնության չի ենթարկվում, ապա հոգեբանական բռնության է ենթարկվում։ Նա տեսնում է այդ տանը տեղի ունեցող ծեծն ու ջարդը»,- ասաց Նելլի Դուրյանը։

Հայաստանի իշխանություններն ու Եվրոպայի խորհուրդը տվեցին կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարի ու դրանց կանխարգելման, ինչպես նաև Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանն ուղղված ծրագրի մեկնարկը:

Նելլի Դուրյանի խոսքով՝ Հայաստանում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը կարևոր փոփոխություն կբերի՝ հատկապես բռնության ենթարկված անձանց՝ Ոստիկանություն դիմելու գործընթացում։

«Ասում են՝ չէ՞ որ Ոստիկանություն էր դիմել, ինչու՞ ոչինչ չարեցին, և մենք ի պատասխան ասում ենք, բայց չէ՞ որ տվյալ անձն իր բողոքը  հետ է վերցրել։  Կոնվենցիայի  հոդվածներից մեկով, եթե նույնիսկ անձը ցանկություն ունենա բողոքը հետ վերցնել,  ընթացքը գնալու է, քրեական գործ է հարուցվելու, եթե համապատասխան հիմքեր լինեն»,- ընդգծեց Նելլի Դուրյանը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի կարծիքով՝ բռնության կանխարգելման հարցում միայն օրենսդրական կարգավորումները բավարար չեն:

«Մեր մեկ տարվա աշխատանքը ցույց է տալիս, որ մենք խնդիր ունենք՝ նախ աջակցության ժամկետների հստակեցման, հաշվառման կարգի հետ կապված, որը նաև օրենսդրական բացի հետևանք է։ Նաև աշխատողների վերապատրաստման խնդիր ունենք։ Այս ծրագրի շրջանակում մենք պետք է վերապատրաստենք սոցաշխատողներին։ Բոլոր ոլորտներում աշխատող մասնագետները կրթության կարիք ունեն։ Շատ կարևոր է  հանրային իրազեկման գործառույթը»,- նշեց Զարուհի Բաթոյանը։

Ըստ նրա՝ խնդիրը լուրջ է հատկապես մարզերում բնակվող կանանց պարագայում: Նախարարի համոզմամբ՝ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը մի շարք կարևոր առավելություններ կտա։

«Կոնվենցիայի վավերացումը նախ շատ լուրջ հնարավորություն է տալիս՝ օրենսդրությունը վերանայելու, ժամանակին աջակցություն տրամադրելու։ Այն նաև հնարավորություն է տալիս, որ Հայաստանը դառնա մոնիթորինգի խմբի անդամ, որից կարող է աջակցություն հայցել, թե ծրագրերի քաղաքականության վերանայման գործընթացը որքանով է արդյունավետ եղել, ինչպիսի խնդիրներ կան, և այս իմաստով միջազգային աջակցությունը շատ ավելի մեծ կլինի»,- ընդգծեց նախարարը։

Հայաստանում Եվրախորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովայի խոսքով՝ բռնության կանխարգելման հարցում Հայաստանը ճիշտ ուղու վրա է կանգնել 2017 թվականից, երբ մեկնարկեցին Ընտանեկան բռնության մասին օրենքի քննարկումները։

«Ընտանեկան բռնությունից տուժողներն աղջիկներ են, կանայք, երեխաներ, որոնք վաղն իրենց ընտանիքն են ստեղծելու: Դժբախտաբար, այս չարաբաստիկ երևույթն ամբողջ աշխարհում է տարածված։ Այդ պատճառով Եվրոպայի խորհուրդը յուրահատուկ գործիք է ստեղծել՝ դրա դեմ պայքարելու համար»,- ասաց Նատալյա Վուտովան։

Հայաստանում բռնության կանխարգելման և Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանն ուղղված ծրագիրը կիրականացվի Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար իրականացվող գործողությունների ծրագրի շրջանակում, դոնոր երկրների՝ Գերմանիայի, Իռլանդիայի, Լիխտենշտայնի և Նորվեգիայի ֆինանսավորմամբ: Ծրագրի շրջանակում կվերապատրաստվեն իրավագետներ, Ոստիկանության աշխատակիցներ, սոցիալական աշխատողներ, ինչպես նաև աջակցություն կցուցաբերվի Հայաստանում բռնության զոհ դարձած կանանց:

Նելլի Մելքոնյան