-2 աստիճան և ցրտահարություն Շիրակի մարզում. վնասվել են կարտոֆիլի ու հնդկաձավարի ցանքատարածությունները. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Շիրակի մարզում չորս ուժեղ կարկտահարությունից հետո հիմա էլ ցրտահարության դեպքեր են գրանցվել։ Նախօրեին մարզի Աշոցքի տարածաշրջանում գիշերը ջերմաստիճանը հասել է 0 աստիճանի։ Ցրտահարությունից հիմնականում տուժել են տարածաշրջանի Բավրա, Կրասար, Թավշուտ, Սիզավետ գյուղական համայնքները։

Factor.am-ի հետ զրույցում Աշոցք համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանը տեղեկացրեց, որ մեծապես տուժել են հնդկաձավարի և կարտոֆիլի ցանքատարածությունները։

Առավել տուժած Բավրա գյուղում գիշերը ջերմաստիճանը տատանվել է -1-2-ի  սահմաններում՝ ցրտահարելով հնդկաձավարի ու կարտոֆիլի ցանքերը, վնասել տնամերձ այգիները։

«Հնդկաձավար ունեինք ցանած 6 հա, ցրտահարությունից լրիվ ոչնչացավ, սառեցրել է, թուփը լրիվ ոչնչացրել։ Մեկ էլ կարտոֆիլի թփերն է սևացրել։ Կարտոֆիլը դեռ հնարավոր է, ոչ լրիվ, բայց վերականգնվի, իսկ հնդակաձավարը՝ ոչ»,- մեզ հետ զրույցում ասաց Բավրայի վարչական ղեկավար Պավլիկ Սումբուլյանը։ Ի դեպ՝ Բավրան Հայաստանի բացառիկ շրջաններից է, որտեղ հնդկաձավար է աճեցվում։

Բավրայում հնդկաձավարի ցանքատարածությունները վնասվել էին նաև կարկուտից։ «Կարկուտից էլ էլի հնդկաձավարին էր շատ վնաս եղել։ Հնդկաձավարին արդեն երկրորդ հարվածն է, հիմա էլ՝ այս ցրտահարությունը»,- ասաց Բավրայի վարչական ղեկավարը։

Գյուղացիները տեղյակ են եղել սպասվելիք հնարավոր ցրտահարության մասին, միջոցներ ձեռնարկել են, բայց՝ անօգուտ։

«Տեղեկացված են եղել, փորձել են տարբեր միջոցներ ձեռնարկել, որոշակի միջոցներ կիրառվել են, բայց ապարդյուն»,- ասաց Աշոցքի համայնքապետ Կարեն Մանուկյանը։

Հիմա տուժած համայնքներում աշխատում են հանձնաժողովները, ճշտում վնասի չափը՝ տվյալները Շիրակի մարզպետարան ներկայացնելու համար։

Էմմա Չոբանյան