Լիբանանի նախագահի տիկին Նադյա Չամին Աունը հյուրընկալել է Աննա Հակոբյանին

Լուրեր

07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
Բոլորը

ՀՀ վարչապետի տիկնոջ գրասենյակից տեղեկացնում են, որ ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանին Լիբանան այցի ընթացքում հուլիսի 3-ին հյուրընկալել է Լիբանանի նախագահի տիկին Նադյա Չամին Աունը։

«Հանդիպմանը ներկա է գտնվել Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը։ Աննա Հակոբյանը պատմել է Լիբանան այցի ժամանակ ունեցած իր հանդիպումների ու ստացած տպավորությունների մասին։ Վարչապետի տիկինը ներկայացրել է իր ղեկավարած երկու հիմնադրամների գործունեությունն ու պատմել ‹‹Իմ քայլը›› հիմնադրամի շրջանակում ստեղծված ‹‹Դասական երաժշտության բարեկամներ››-ի խմբի գործունեության մասին։ Տիկին Աունը, ողջունելով դասական երաժշտության հանդեպ նման բարձր վերաբերմունքը, նշել է, որ թե՛ իր ամուսինը, թե՛ ինքը դասական երաժշտության մեծ երկրպագուներ են և սիրով կարող են համագործակցել դասական երաժշտության տարածման հարցում։

‹‹Նախորդ տարի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի շրջանակում Հայաստան այցելությունը շատ տպավորիչ էր։ Այցը կարճ էր, բայց ես սիրեցի ու ինձ շատ դուր եկավ Հայաստանը››,- ասել է տիկին Աունը։ Ի պատասխան, Աննա Հակոբյանը տիկին Աունին հրավիրել է Հայաստան։ ‹‹Հայաստանում տեսնելու շատ բան կա, և ես հաճույքով Ձեզ կներկայացնեմ մեր երկիրը››,- ասել է Աննա Հակոբյանը։ Հանդիպմանը Տիկին Աունը ներկայացրել է իր գործունեությունը, պատմել իր հիմնադրած ասոցիացիայի մասին, որն աջակցում է աուտիզմով  հիվանդ երեխաներին։ Այս համատեքստում տիկին Հակոբյանը ուժ և եռանդ է մաղթել տիկին Աունին այդ դժվարին գործում»,- ասված է հաղորդագրությունում: