Պաշտոնյաները պետք է հիմնավորեն, թե որտեղից նվիրատվությունները, իսկ նախկին պաշտոնյաների հայտարարագրերը հասանելի կլինեն մեկ տարի. էթիկայի հանձնաժողովը լուծարվելու է

Լուրեր

08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Առաջիկայում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը լուծարվելու է և փոխարենը ստեղծվելու է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։ Այն ունենալու է ավելի շատ լիազորություններ, քան Բարձրաստիճան պաշտոնատար անձանց հանձնաժողովը:

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների համաձայն՝ այսուհետ նաև հայտարարագիր են ներկայացնելու այն համայնքների ղեկավարները, որոնք ունեն 15 հազար և ավելի բնակչություն: Այս փոփոխությունը կատարվել է,  քանի որ համայնքների խոշորացման արդյունքում միավորված համայնքի բնակիչների թիվը գրեթե բոլորի դեպքում հասնում է 15 հազարի: Արդյունքում բոլոր համայնքապետերը կներկայացնեն եկամտի և գույքի հայտարարագիր:

Նոր փոփոխություններով՝ պաշտոնյաների հետ փոխկապակցված անձինք պաշտոնյայի՝ պաշտոնը ստանձնելիս ևս ունեցվածքի հայտարարագիր կներկայացնեն: Նախկինում ընտանիքի անդամները կամ համատեղ բնակվող անձինք միայն պաշտոնյայի տարեկան հայտարարագիր ներկայացնելու և պաշտոնը դադարեցնելու ժամանակ էին հայտարարագիր ներկայացնում:

Այս ամենից զատ՝ այսուհետ նվիրատվություն ստացած պաշտոնյաները պետք է հիմնավորեն, թե ով և ինչու է իրենց թանկարժեք գույք կամ խոշոր դրամական միջոցներ նվիրաբերել:

Սակայն Factor.am-ին հայտնի դարձավ, որ այս առաջարկությունը կառավարությունում քննարկվում է և դեռ հստակ որոշված չէ՝ նշյալ տեղեկությունը հասանելի կլինի՞ բոլորին՝ կայքում հրապարակված, թե՞ միայն հանձնաժողովին:

Իսկ  ամենաուշագրավ փոփոխությունը  լինելու է այն, որ այլևս չի գործելու նախկին պաշտոնատար անձանց հայտարարագրերի արխիվը: Պաշտոնը դադարեցնելուց մեկ տարի հետո նրանց ունեցվածքի մասին տեղեկությունները կհեռացվեն համապատասխան կայքից: Սա մեկնաբանվում է այն հանգամանքով, որ տվյալ անձն այլևս պաշտոնյա չէ:

Նարեկ Կիրակոսյան