Բաքուն անվտանգության երաշխիքներ չի տվել. ինչո՞ւ Երևանը չի մասնակցում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոմիտեի նիստին. Աննա Նաղդալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հունիսի 30-ից հուլիսի 10-ը Բաքվում անցկացվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 43-րդ նիստը, որին, որպես դիտորդ, մասնակցելու հրավեր, ի շարս այլ պետությունների, ապրիլին ստացել էր նաև Հայաստանի պատվիրակությունը։ Այսօր հրավիրված ճեպազրույցում այս մասին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Հայկական կողմը դիմել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմին՝ հյուրընկալող պետությունից ստանալու անվտանգության համապատասխան հավելյալ միջոցներ ՀՀ պատվիրակության մասնակցության համար՝ հաշվի առնելով ՀՀ քաղաքացիների և, ընդհանրապես, ազգությամբ հայերի՝ այդ երկիր մուտքի հետ կապված անհնարինությունը և այդ երկրում ամենօրյա ռեժիմով իրականացվող հակահայկական քարոզը»,- նշեց նա:

Հայկական կողմը, ըստ Նաղդալյանի, մշտական կապի մեջ է եղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարության հետ ու ջանքեր են գործադրվել՝ հայկական կողմի համար հյուրընկալող կողմից անհրաժեշտ երաշխիքներ ստանալու նպատակով։

«Սակայն, ի հեճուկս գործադրված ջանքերի, միջոցառումից երկու օր առաջ՝ հունիսի 28-ին հայկական պատվիրակությունը ստացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի նամակը, որում Ադրբեջանը հրաժարվել է տրամադրել գրավոր հավելյալ անվտանգության միջոցառումներ՝ ՀՀ պատվիրակության անարգելք մուտքը երկիր ու մասնակցությունը միջոցառմանն ապահովելու համար»,- ասաց ԱԳՆ խոսնակը:

Նա հավելեց, որ Հայաստանը պաշտոնական բողոք է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարութանն ու անդամ պետություններին՝ կոչ անելով ուշադրություն հրավիրել այս արատավոր գործելաոճի վրա ու հանդես գալ դատապարտող դիրքորոշմամբ:

Մանրամասները՝ տեսանյութում: