«Փաշինյանի կողքին գտնվող առաջնորդները նկատելիորեն զիջում են նրան»․ Վասակ Դարբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
Բոլորը

Հեղափոխության ավելի քան մեկ տարին այսօր Factor TV-ն ամփոփում է գրող, հրապարակախոս Վասակ Դարբինյանի հետ

-Ձեր կարծիքով ո՞րն է այսօրվա Հայաստանի ամենացայտուն տարբերությունը մեկ տարի առաջվա Հայաստանից։

-Էդ մասին ես չեմ մտածել, բայց ես էն զգացողությունն ունեմ, որ բոլորիս ուսերից մի ծանր բեռ է ընկել։ Ու երևի դա է ամենացայտունը։

-Ձեր կարծիքով այդ ժամանակներն անվերադարձ անցա՞ն, թե՞, այնուամենայնիվ, վերադառնալու պոտենցիալը միշտ մնում է, որ նորից կապրենք էդպիսի ժամանակներ։

-Ես միայն ինտուիտիվ կարող եմ ասել, որ, ըստ իս, անցել են այդ ժամանակները։ Առհասարակ որևէ ժամանակ չի վերադառնում։ Ինչ-որ բաներ կարող են կրկնվել, բնականաբար, բայց վերադարձի վտանգ չեմ զգում։

– Հեղափոխությունից մեկ տարի հետո, կարծես թե, ճաքեր են նկատվում հեղափոխության առաջնորդների գործողություններում։ Երեկ Սասուն Միքայելյանը մեղադրել է մարզպետին Աբովյանի քաղաքապետի ընտրությունները ձախողելու մեջ։ Դուք էդ ճաքերը տեսնու՞մ եք։

-Ես կարծում եմ, շատ բնական երևույթ էր այդ տարաձայնությունները, ընդհուպ մինչև հարաբերությունների խզում։ Միշտ էլ եղել են այդ երևույթները, ուղղակի այն ժամանակ դրանք թաքցվել են հասարակությունից։ Ներկայում, երևի թե, հնարավոր չի թաքցնել տեղեկատվական էս հոսքերի բազմազանության պայմաններում և իմաստ էլ չկա թաքցնելու։ Այլ կերպ կլիներ բրեժնևյան ժամանակներին հատուկ միագիծ, միակարծիք, ուղղորդված սաստող հարաբերությունների մակարդակ։

-Ինչպե՞ս եք գնահատում Նիկոլ Փաշինյանի մեկ տարվա գործունեությունը։

-Շատ բարձր եմ գնահատում։ Բայց իր կողքը եղած առաջնորդները նկատելիորեն զիջում են։ Ինչո՞ւ եմ սա ասում։ Որևէ մեկը էդ թիմից հրապարակային ծավալուն, խորքային որևէ ելույթ չի ունեցել։ Բոլոր խոսքերը, բոլոր վերլուծությունները, բոլոր սխալների համար պատասխանատվությունը, ծրագրերը, ամեն ինչ Նիկոլը վերցրել է իր ուսերին, և ես դա դրական չեմ գնահատում։ Դա լավ չէ։

-Ինչո՞ւ։

-Որովհետև, այնուամենայնիվ, եթե խոսվում է, որ հեղափոխությունն արել է ժողովուրդը, և դա նաև էդ թիմն է արել, թիմային աշխատանքի արդյունք էր հեղափոխությունը, հակառակ դեպքում տեղի չէր ունենա, ես կարծում եմ, որ մյուս առանցքային դեմքերը, որոնք կան իշխանության մեջ, կառավարության մեջ, խորհրդարանում, ցանկալի կլիներ, որ էդ դեմքերը նույնպես որոշակի պատասխանատվություն և ծանրաբեռնվածություն վերցնեն իրենց վրա։ Բայց ամեն ինչ, կարծես, թողնված է Նիկոլի վրա։

Զրուցեց Մհեր Արշակյանը

Մանրամասները՝ տեսանյութում: