Իրանը միակ պետությունն է, որը ցամաքային անվտանգ ճանապարհ ունի Արցախի հետ․ կարծիքներ՝ Իրան-ԱՄՆ հակամարտության և Հայաստանի անելիքների մասին

Լուրեր

12.12.2024 | 10:18
Ռուբեն Վարդազարյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
12.12.2024 | 10:16
Մակունցը հանդիպում է ունեցել ԱՄՆ կոնգրեսական Ջեյ Օբերնոլտի հետ
12.12.2024 | 10:03
ՀՀ-ին է վերադարձվել ԱՕԿՍ-ի շենքը․ Փաշինյանը՝ #հատիկառհատիկ հեշթեգի շրջանակում
12.12.2024 | 10:01
«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումը Երևանում. ՈՒՂԻՂ
12.12.2024 | 09:46
Մակունցն ու կոնգրեսական Վալադաոն քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները
12.12.2024 | 09:30
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
11.12.2024 | 23:30
Թուրքիան Մեծ Բրիտանիայից շահագործումից հանված Super Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռներ կգնի
11.12.2024 | 23:17
Դեսպան Հարությունյանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը
11.12.2024 | 22:52
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.12.2024 | 22:37
ԱՄՆ-ը կարող է «իրանական» պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի դեմ
11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
11.12.2024 | 21:44
Ադրբեջանի ընդդիմությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում երկրի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել
11.12.2024 | 21:29
Օրբանը զանգահարել է Պուտինին․ քննարկվել է ուկրաինական հակամարտությունն ու իրավիճակը Սիրիայում
Բոլորը

Իրան-ԱՄՆ լարված հարաբերությունները նոր չեն, սակայն այս փուլում այն առավել սրվեց, երբ խոցվեց ամերիկյան անօդաչու թռչող սարքը՝ հիմք դնելով ռազմական նոր բախումների մասին խոսակցությունների։

Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Իրան-ԱՄՆ լարվածությանը, ասաց իրանագետ Ահարոն Վարդանյանը՝ հիշեցնելով, որ ռազմական բախման հավանականությունն այս պահին փոքր է, քանի որ կողմերը հաշվարկել են դրա հնարավոր բացասական  հետևանքները։

«Հնարավոր է՝ ընդամենը լինեն տեղային փոքրիկ բախումներ․ կարծում եմ՝ լարվածության գագաթնակետն արդեն անցյալում է»,- ասաց  իրանագետը։

Վարդանյանը վստահ է՝ ԱՄՆ-Իրան հարաբերություններում Իրանն ունի հստակ մատնանշված կարմիր գծեր, որոնք առնչվում են իր անվտանգության խնդրին և դրանք հրթիռային ծրագրերն են, որից նա երբեք հետ չի կանգնի՝ հաշվի առնելով իր տարածաշրջանի մշտական լարվածությունը։

«Բացի այդ, Իրանը չի վստահում ԱՄՆ-ի ներկայիս վարչակարգին և դա հստակ արտահայտեց Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, իսկ այս պարագայում այդ պետությունների միջև բանակցությունների հավանականությունը փոքր է, բայց ոչ անիրատեսական»,-ասաց նա:

Վերջինս նաև նշեց, որ այս փուլում ցավալի է, որ ակտիվ դիվանագիտական գործողություններ չեն ծավալվում՝ հայ-իրանական, հայ-ամերիկյան հարաբերությունների ուղղությամբ։

«Պետք է կարողանայինք բոլոր ուղղություններով աշխատանքներ տանել հօգուտ Հայաստանի և Արցախի զարգացման։ Իհարկե, Հայաստանը լավ կաներ, որ լիներ նաև Իրանի և ԱՄՆ-ի միջև միջնորդ, սակայն մենք զբաղված ենք մեր ներքին խնդիրներով․ Հայաստանը երկու երկրների միջև միջնորդ դառնալու ուղղությամբ որևէ աշխատանք չի տանում»,- ասաց  Վարդանյանը։

Ասուլիսին ներկա իրանագետ Գարիկ Միսակյանի համոզմամբ՝ Իրան-ԱՄՆ լարվածությունն արդեն թևակոխել է տնտեսական դաշտ, իսկ ԱՄՆ նախագահը մինչև նախագահական ընտրություններ կշարունակի Իրանի հետ քարոզչական պատերազմը։

«ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարեց, որ սկսվելու են տնտեսական պատժամիջոցներ և թիրախավորվելու է Իրանի հոգևոր առաջնորդը, նրա հետ փոխկապակցված անձինք և նրա գրասենյակը։ Արդեն իսկ հայտարարվել է, որ սառեցվել են միլիոնավոր դոլարներ։ ԱՄՆ-ն կգնա քարոզչական պատերազմի՝ հույս ունենալով հասնել Իրանում վարչակարգի փոփոխության, ինչը քիչ հավանական է»,- ասաց նա՝ ընդգծելով, որ անգամ այս տնտեսական պատժամիջոցների պարագայում Իրանում բավականին մեծ չափով բարձրացրել են աշխատողների աշխատավարձերը՝ բնակիչներին լրացուցիչ լարումներից հեռու պահելու համար։

Խոսելով  ստեղծված իրավիճակում Հայաստան-Իրան հարաբերությունների մասին՝ Միսակյանը նշեց, որ Իրանը, լինելով Հայաստանի բարեկամ պետություն, չափազանց կարևոր է մեզ համար և ցանկացած լարում պետք է այդ տարածաշրջանում մեզ համար դիտարկվի որպես լուրջ մարտահրավեր։

«Չպետք է մոռանալ նաև, որ Իրանը միակ պետությունն է, որն ունի ցամաքային անվտանգ ճանապարհ Արցախի հետ։ Այս կոնտեքստում ՀՀ-ն պետք է շարունակի իր բարիդրացիական հարաբերությունները՝ աչքի տակ պահելով ԱՄՆ-ի պատժամիջոցներն ու դրա հետևանքով հասցված տնտեսական խնդիրները՝ հատկապես բանկային համակարգում»,- ասաց Միսակյանը։

Միսակյանի խոսքով՝ Իրանում ապրող հայ համայնքին հնարավոր է վտանգ սպառնա, եթե Սպահանից Իրանի ցանկացած քաղաք գնդակոծվի, որն այս պահին բացառված է։