Գյուղատնտեսությունից  մինչև զբոսաշրջություն․ Տիգրան Խաչատրյանը և Շեյխ Ֆահիմ Ալ-Կասիմին քննարկել են հայ-էմիրաթական տնտեսական համագործակցության օրակարգը

Լուրեր

08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությոնից տեղեկացնում են, որ նախարար Տիգրան Խաչատրյանն  ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ)  Շարժայի էմիրության պատվիրակությանը՝ կառավարական հարցերով գործադիր նախագահ Շեյխ Ֆահիմ Ալ-Կասիմիի գլխավորությամբ:

«Նախարարը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և հույս հայտնել, որ այն արդյունավետ կլինի երկկողմ առևտրատնտեսկան կապերի խորացման տեսանկյունից։

«ԱՄԷ-ն և Շարժան այնպիսի արտահանման ուղղություն է, որտեղ մենք կարող ենք ցուցադրել մեր համեմատական մրցակցային առաջարկը։ Թե՛ գյուղատնտեսական արտադրանքի առաջարկով և թե՛ տարբեր արդյունաբերական արտադրատեսակներով, որոնք կարող են հետաքրքիր լինել ԱՄԷ-ի և Շարժայի սպառողներին։ Մեր տնտեսության մեջ կան բազմաթիվ ոլորտներ, որտեղ նոր ներդրումների և ինովացիոն տեխնոլոգիական զարգացման շնորհիվ կարող են ձևավորվել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ծրագրեր և ձեռնարկություններ», – ասել է Տիգրան Խաչատրյանը։

Շեյխ Ֆահիմ Ալ-Կասիմին նշել է, որ հանդիպմանը նախարարության պատվիրակության կազմն արտացոլում է հենց այն հնարավորությունները, որոնք առկա են էմիրաթական կողմի հետ՝ հավելելով, որ այցի նպատակը առևտրային պորտֆելի մեծացման գործնական քայլերը և երկկողմ հետաքրքություն ներկայացնող տնտեսական հնարավորություններն են:

«Հայաստանը նոր երկիր չէ մեզ համար, Հայաստանը մեր բարեկամ երկիր է, և մենք ցանկանում ենք խորացնել առևտրատնտեսական համագործակցությունը»,- ավելացրել է նա։

Կողմերն անդրադարձել են գյուղատնտեսության ոլորտին․ նախարարը ներկայացրել է կառավարության ծրագրերը և մոտեցումները, որոնք միտված են առավել արտադրողական, ժամանակակից և որակյալ գյուղատնտեսություն ունենալուն։

Կողմերը, որպես համագործակցության կարևոր ուղղություն, առանձնացրել են զբոսաշրջությունը, նշելով, որ այն թույլ է տալիս փոխադարձաբար խորացնել գիտելիքներն ու պատկերացումները թե՛ մշակույթի և թե՛ տնտեսական հնարավարությունների մասին։ Քննարկվել են նաև զբոսաշրջային ենթակառուցվածքներում  իրականացվելիք ներդրումների հեռանկարները։ Ընդգծվել է առկա օդային կանոնավոր փոխադրումների, երկու երկրներում փոխադարձ բարձր հետաքրքրության կարևորությունը՝ որպես զբոսաշրջության ոլորտում ցուցանիշների առաջանցիկ աճի հիմք։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխանակվել անհրաժեշտ վիճակագրական սեգմենտային տեղեկատվությամբ, որը թույլ կտա համապատասխան վերլուծությունների արդյունքում մեծացնել զբոսաշրջային այցելությունների ծավալը։ Կարևորվել է նաև զբոսաշրջիկների նախընտրությունների մասին տեղեկավության փոխանակումը»,- ասված է հաղորդագրությունում: