Նոր մարմնի ստեղծումը ենթադրում է ՀՔԾ-ի լուծարում․ Սասուն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2026 | 02:06
Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է «Ինտերի»՝ 4:4 հաշվով ավարտված խաղին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2026 | 22:27
Սյունիքում մեքենաներ են արգելափակվել․ փրկարարներն օգնություն են ցուցաբերում
22.11.2026 | 21:17
Հայաստանի էներգահամակարգը հարևան մյուս երկու երկրների համակարգերին ինտեգրելը ՀԷՑ-ի հետ կապելը մանիպուլյացիա է․ Ռոմանոս Պետրոսյան
22.11.2026 | 21:01
Փակ և դժվարանցանելի ճանապարհներ Հայաստանում․ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է
22.11.2026 | 20:00
Շինաղբի սարեր Հայաստանի ձորերում․ կառուցապատման բումի անտեսված ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.11.2026 | 19:25
COP31-ի մասնակիցներին չի հաջողվել համաձայնեցնել եզրափակիչ հայտարարությունը․ համաժողովն ավարտվել է սկանդալով
22.11.2026 | 18:54
Արթուր Հարությունյանը ԿԸՀ դատարկ հայտարարագիր է ներկայացրել
22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
Բոլորը

Կարծում եմ, որ դրական առումով փոփոխություններ կան: Դատախազությունում լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե հեղափոխությունից հետո դատախազական համակարգում փոփոխությունները նկատելի՞ են։

Սասուն Խաչատրյանը, միաժամանակ, ո՛չ հաստատեց, ո՛չ հերքեց լուրերը, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանը Մարտի 1-ի գործի շրջանակում հարցաքննվել է։

Factor.am-ի հարցին՝ քննարկվում է ՀՔԾ-ի առաջիկայում լուծարվելու տարբերակը, Սասուն Խաչատրյանն արձագանքեց. «E-draft.am կայքում արդեն հրապարակվել է հակակոռուպցիոն ռազմավարությունը։ Եթե այդ նախագիծը կարդաք, կտեսնեք, որ նոր հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը ենթադրում է ՀՔԾ-ի լուծարում։ Բայց դա դեռևս նախագիծ է, կոնկրետ օրենք այս պահին շրջանառության մեջ դրված չկա։ Կապրենք, կտեսնենք»:

Հստակեցնող հարցին՝ պաշտոնին հրաժե՞շտ է տալու, Սասուն Խաչատրյանը պատասխանեց՝ դա ինքը չի որոշում: Դիտարկմանը, որ ըստ լուրերի՝ նոր ստեղծվելիք մարմնի ղեկավարն ինքը չի լինելու, պաշտոնյան պատասխանեց. «Կոռեկտ չէ նման բաների մասին հիմա խոսեմ, որովհետև այդ հարցը ես չեմ լուծում»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան