Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ ռուսական  «Սիստեմա»-ի տնօրենների խորհրդում

Լուրեր

08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռոբերտ Քոչարյանը պահպանել է իր տեղը ռուսական «Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական կազմակերպության տնօրենների խորհրդի կազմում։ Այս մասին տեղակացնում է Ռիա Նովոստին։

«Սիստեմայի» հիմնական բաժնետեր և սեփականատեր Վլադիմիր Եվտուշենկովը հայտարարել է, որ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը ձերբակալված է, մնացել է «Սիստեմայի» տնօրենների խորհրդում, որովհետև կազմակերպությունը գտնում է, որ  նրա դեմ հարուցված քրեական գործը քաղաքական ենթատեքստ ունի։

« Ես ուզում եմ մի տեղեկատվություն հաղորդել։ Գիտեք, որ երկար տարիներ մեզ մոտ անփոփոխ տնօրենների խորհրդի անդամ է եղել ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը։  Այսօր, ինչպես գիտեք, նա կրկին ձերբակալված է։ Մենք գտնում ենք, որ առաջինը՝ մեղադրանքը, երկրորդ՝ ընթացող պրոցեսը ակնհայտ քաղաքական է։ Մենք հարմար գտանք նրան ներառել տնօրենների խորհրդի նոր կազմում, առավել ևս, որ նա համաձայնություն է տվել, այն ժամանակ, երբ գտնվում էր ազատության մեջ։ Այդ պատճառով էլ մենք գտնում ենք, որ սա ճիշտ է։  Ես ձեզ տեղեկացնում եմ, որ նման որոշում է կայացվել»,- ասել է Եվտուշենկովը «Սիստեմայի»  բաժնետերերի տարեկան ժողովի ժամանակ։

 

Էմմա Չոբանյան