Վալերի Օսիպյանը կրկին սահմանապահ ոստիկանների է ճանապարհել դիրքեր

Լուրեր

08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
Բոլորը

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հերթական անգամ սահմանապահ ոստիկանների է ճանապարհել դիրքեր: Ոստիկանության հաղորդագրության մեջ ասվում է.

«ՀՀ ոստիկանության զորքերի զորամասերից մեկի ծառայողներն են։ Շարք են կազմել ոստիկանության պետից հերթական անգամ «բարի ծառայություն» լսելու և դեպի Տավուշ ճանապարհ ընկնելու։

«Երբեք կասկածի տակ չեմ դրել ձեր խիզախությունն ու պատրաստակամությունը։ Վստահ եմ, որ միշտ ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա ամուր կանգնելու եք հակառակորդի առաջ՝ բարձր պահելով մեր ոստիկանական մեծ ընտանիքի պատիվը»,- ոստիկան-սահմանապահներին դիմեց Վալերի Օսիպյանը՝ շեշտելով, որ հպարտանում է ոստիկանության զորքերով։

Ձևավորված ավանդույթի համաձայն՝ քահանան օրհնության կարգ կատարեց՝ Աստծուն խնդրելով անսասան ու անառիկ պահել մեր պետությունն ու պետականությունը։
Միջոցառման պաշտոնական մասն ավարտվեց հրապարակային երդմամբ։ Հայրենիքի պաշտպանի հավերժական կոչումը սրբորեն կրելու պարտականությունը հրապարակային երդմամբ հաստատելուց հետո ոստիկանները հանդիսավոր երթ արեցին ու ճամփա ընկան։

Հաջորդ օրը, դիրքերից վերադարձան մարտական հերթապահությունը փայլուն կատարած ու ծառայակից ընկերներին հանձնած ոստիկանները։ Նրանց դիմավորեց ՀՀ ոստիկանության պետը։ Վալերի Օսիպյանը նրանց շնորհակալություն հայտնեց սահմանին ամուր կանգնելու համար՝ ընդգծելով, որ իր համար հպարտություն է ղեկավարել մի համակարգ, որն ունի նրանց պես ծառայողներ։

«Դուք բարձրացնում եք մեր համակարգի հեղինակությունը. ձեր շնորհիվ հասարակությունը երախտագիտությամբ է լցվում մեր նկատմամբ»,- ամփոփեց Վալերի Օսիպյանը։

Ծառայողական պարտականությունները բարեխիղճ և բարձր պատրաստականությամբ կատարած սահմանապահ-ոստիկանները արժանացան պարգևների։

Նրանց լավագույն և ոգեղեն պարգևը հայրենիքի սահմանները պաշտպանելու առաքելությունն է»։