Կոչ ենք անում ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն և զգուշություն հատկապես մանկահասակ երեխաների ծնողներին. Արցախի ոստիկանություն

Լուրեր

08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սույն թվականի հունիսի 27-ին մանկահասակ երեխաների մասնակցությամբ հանրապետությունում գրանցվել է երկու պատահար։

«Մի դեպքում «Դամեսթոս» քիմիական նյութ խմելու հետևանքով թունավորվել էր 2017թ ծնված մայրաքաղաքի մանկահասակ երեխան, իսկ մյուսի դեպքում բերանի խոռոչի լորձաթաղանթի քիմիական այրվածքով բուժհաստատություն էր ներկայացվել 2018թ ծնված Ասկերանի շրջանի Այգեստան գյուղի մանկահասակը։

Հանգամանքները պարզելու համար ոստիկանության տարածքային ստորաբաժանումներում իրականացվում են ստուգումներ, որի արդյունքում կպարզվեն բոլոր մանրամասները, բայց այն, որ այս պատահարների անմիջական պատճառահետևանքը ծնողների անուշադրությունն է, կարծում ենք հասկանալի է բոլորիս։

Հարգելի համերկրացիներ, նորություն չէինք լինի ասած, որ երեխաները ֆիզիկական և մտավոր կարողություններով պայմանավորված, չեն կարող կանխատեսել իրենց արարքների հետևանքները, ուստի կոչ ենք անում ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն և զգուշություն հատկապես մանկահասակ երեխաների ծնողներին, հետևել և նախականխել նման դեպքերի կրկնությունը»-ասված է Արցախի Հանրապետության ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ: