Արարատի մարզի արհեստանոցներից մեկում ուժեղ պայթյուն է որոտացել. 2 վիրավորի տեղի ուժերով են ԲԿ տեղափոխել, շտապօգնությունն այդպես էլ չի եկել. shamshyan.com

Լուրեր

08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր՝ հունիսի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։20-ի սահմաններում Գեղանիստ գյուղում դեռևս անհայտ պայմաններում պայթյուն է հնչել գյուղի գլխավոր փողոցւմ գտնվող վուլկանացում Արգոնի զոդում արհեստանոցում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, պայթյունի հետևանքով 2 հոգի քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել արհեստանոցից և քաղաքացիների ավտոմեքենայով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության խումբը։ Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ ավագ հրահանգիչ Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ։

Պայթյունի վայրում հավաքվածներն ասում էին. «Լսեցինք ուժեղ պայթյունի ձայն ու տեսնենք՝ արհեստանոցից կրակ ա դուրս գալիս։ Միանգամից մտել ենք ու 2 աշխատողներին վնասվածքերով դուրս ենք բերել։ Մեր ուժերով մարել ենք կրակն ու մի 10 անգամ զանգահարել ենք 1-03 շտապօգնություն, սակայն տեսանք, որ 45 րոպե է՝ ուշանում են, քաղաքացիներն իրենց ավտոմեքենաներով վիրավորներին տարան։ Մինչև այս պահն էլ սպասում ենք, որ շտապօգնությունը պետք է ժամանի։ Հետո էլ, որ ջղայնանում են շտապօգնության բրիգադների վրա, ասում են, թե էսպես չի, էնպես ա։ Մարդը վիրավոր գետնին ընկած՝ 40 րոպեից ավելի սպասի, թե երբ ա բարեհաճելու շտապօգնությունը»։

Նշվում է նաև, որ պայթյունի հետևանքով վնասվել են նաև հարևանությամբ գտնվող տան խոհանոցի և ննջասենյակի պատերը, կահույքն ու որոշ գույք թափվել են։ Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։