Կայացել է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն ծրագրերի» ղեկավար հանձնաժողովի նիստը

Լուրեր

08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
Բոլորը

ՀՀ կառավարությունից տեղեկացնում են, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ այսօր Կառավարությունում կայացել է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն ծրագրերի» ղեկավար հանձնաժողովի նիստը:

«Նիստին մասնակցել են ՄԱԿ զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչն ու «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրերի շրջանակներում աջակցություն ցուցաբերած երկրների դեսպաններն ու դեսպանությունների ներկայացուցիչները:

Նիստի սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարյասինը ողջույնի խոսքով են հանդես եկել: Փոխվարչապետը բարձր է գնահատել Եվրոպական միության, Գերմանիայի, Միացյալ Թագավորության և Շվեդիայի աջակցությամբ իրականացված առաջին ծրագիրը, որը միտված էր աջակցելու 2018թ․ ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը: Մհեր Գրիգորյանը կարևորել է նաև Ճապոնիայի ֆինանսավորմամբ իրականցվող երկրորդ ծրագրի մեկնարկը, որն ուղղված է հետընտրական փուլում ընտրական մարմինների կարողությունների զարգացմանն ու ամրապնդմանը։ Փոխվարչապետը կառավարության անունից երախտագիտություն է հայտնել ՄԱԿ զարգացման ծրագրին և «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրերում ներգրավված պետությունների դեսպաններին իրենց անձնական ներգավվածության և ընտրական մարմինների երկարաժամկետ և համապարփակ հզորացմանը ու կայունության ամրապնդմանը միտված գործընթացում մասնակցության համար։ Ըստ փոխվարչապետի՝ ընտրական մարմինների ինստիտուցիոնալ երկարաժամկետ զարգացումը առաջնային նպատակներից մեկն է:

Դմիտրի Մարիյասինը ևս կարևորել է ծրագրերի իրականացումն ու արձանագրել արդյունավետ համագործակցությունը Կառավարության հետ, ինչից հետո խոսքը փոխանցել ծրագրի գլխավոր խորհրդականին, ով հակիրճ ներկայացրել է ծրագրի ընթացքի և հետագա քայլերի մասին:

Այնուհետև նիստը շարունակվել է հարց ու պատասխանի ձևաչափով:

Նիստի ավարտից հետո տեղի է ունեցել 2018թ․ ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում կիրառված տեխնիկայի փոխանցման վերաբերյալ ընդունման և հանձնման ակտերի ստորագրության պաշտոնական արարողությունը: Փաստաթղթերը ստորագրել են ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարյասինը և Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը»,- ասված է հաղորդագրությունում: