«Իսկապես հավատացած եմ, որ մարդ ապրում է այնքան ժամանակ, քանի դեռ բացահայտումներ է անում, սովորում, արարում». նախագահ Արմեն Սարգսյան

Լուրեր

15.05.2026 | 23:20
Հուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթ կմեկնարկի
15.05.2026 | 23:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.05.2026 | 22:57
2026-ի առաջին 5 ամսում հայտնաբերվել և հանձնվել է 825 միավոր զենք․ ՆԳՆ
15.05.2026 | 22:45
Արցախը «հաջողությամբ» տապալելուց հետո այս իշխանությունը պետք է հեռանա․ նա խոստացել էր պաշտպանել, բայց կորցրինք․ Ալեքսան Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 22:35
Իրանի դեմ պատերազմի սկսվելուց ի վեր Ադրբեջանում ավելի քան 220 կրոնական գործիչ է ձերբակալվել
15.05.2026 | 22:22
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
15.05.2026 | 22:08
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են ընտրական գործընթացի և դիտորդական առաքելության գործունեության հարցեր
15.05.2026 | 21:54
«Մեկին հինգ ենք պատասխանելու». Քոչարյանն ու Փաշինյանը որոշել են խոսքի տակ չմնալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 21:44
Իրանը «չի վստահում» ԱՄՆ-ին․ կբանակցի միայն այն դեպքում, եթե Վաշինգտոնը լուրջ լինի. Արաղչի
15.05.2026 | 21:30
Դեմ ենք ԵՏՄ-ից դուրս գալուն․ երկրի վիճակն այնպես կփոխվի, որ ռիսկերը կբերեն տնտեսության փլուզում․ Միքայել Մելքումյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 21:18
Կրեմլամետ «Մատրյոշկայի» արշավը Փաշինյանի դեմ ավելի մասշտաբային է, քան ԱՄՆ-ում, Գերմանիայում և Լեհաստանում անցկացված ընտրություններինը միասին. անդրադարձ
15.05.2026 | 21:07
Նուռնուսի ամառանոցներից մեկում հրդեհ է բռնկվել
15.05.2026 | 20:55
36 երկիր մտադիր է միանալ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի գործով հատուկ տրիբունալի աշխատանքին
15.05.2026 | 20:35
ՌԴ-ից սպառնալիք կա՝ եթե երկաթուղու հարցով կտրուկ քայլերի դիմեք, կօգտագործեն տնտեսական լծակներ․ ՀՀ-ն դիլեմայի առաջ է․ Տիգրան Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 20:25
Նիկոլայ Ծատուրյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով
Բոլորը

ՀՀ նախագահի ժատակազմից տեղեկացնում են, որ աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը գիտության ու արվեստի միջազգային STARMUS փառատոնի շրջանակում հարցազրույց է տվել Monocle միջազգային ամսագրին և ռադիոյին։

«Խոսելով STARMUS փառատոնի մասին, նախագահ Սարգսյանն ասել է, որ այն շատ հաջող փառատոն է, որը ներկայացնում է 21-րդ դարի արժեքները։ Դրանց նախագահ Սարգսյանն անդրադարձել է նաև իր՝ «Համաշխարհային ռիսկերի քվանտային վարքագիծը» վերնագրով գրքում, որը լույս կտեսնի շուտով: Արմեն Սարգսյանը մասնավորապես նշել է, որ մարդիկ փոխկապակցված են, իսկ փոխկապակցված աշխարհը դարձել է ժամանակակից կյանքի կարևոր մասը:

Ի պատասխան լրագրողի այն հարցին, թե՝ ինչպե՞ս կարելի է նախկին աշխատանքի ժամանակ ձեռք բերած փորձառության տարրերը կիրառել ներկայիս քաղաքական պաշտոնում, նախագահ Սարգսյանը նշել է, որ այն հայելային կերպով չի անդրադառնում իր իրական կյանքի վրա։ «Իրական կյանքն ապացուցում է իմ տեսությունը, որ մեր կյանքում շատ բաներ կարելի է բացատրել՝ հասկանալով փոխկապակցված տարրական մասնիկների վարքագիծը,- ասել է հանրապետության նախագահը։– Գիտելիքը, որն այս վարքագծի վերաբերյալ ունենք մաթեմատիկայում, կարելի է կիրառել սոցիալական վարքագծի կամ քաղաքականության վրա»։ Մասնավորեցնելով ասելիքը STARMUS -ի օրինակով՝ նախագահ Սարգսյանը հիշել է, թե ինչպես է փառատոնի հիմնադիր Գարիկ Իսրայելյանը պատմել, որ երբ նախաձեռնել է փառատոնը, պատկերացում չի ունեցել, թե այն ինչ ավարտ է ունենալու։ «Այսինքն, այստեղ կար անորոշության սկզբունքը, որը կիրառելի է ինչպես քվանտային մեխանիկայի, այնպես էլ, ստացվում է, STARMUS -ի դեպքում»,-ասել է նախագահ Սարգսյանը։ Նա նշել է, որ փառատոնի մասնակիցները լուրջ մարդիկ են, այդ թվում՝ 10-20 նոբելյան մրցանակակիրներ, ովքեր և երբեք չեն վատնում ժամանակը, մարդիկ, ովքեր իրենց կյանքը նվիրել են հատուկ թեմաների՝ մաթեմատիկայից մինչև տեսական ֆիզիկա, գրավիտացիա, աստղաֆիզիկա, աստղագիտություն, կենսաբանություն, քիմիա և այլն։ «Այս մարդիկ գալիս են փառատոնին, քանի որ սա է նոր աշխարհը,-ասել է Արմեն Սարգսյանը։ -Դրա ամենապարզ բացատրությունը կարող եմ բերել մի օրինակով։ 30-40 տարի առաջ ես հետազոտություն էի իրականացնում հարաբերական աստղաֆիզիկայում, իրականացնում նեյտրոնային աստղի բարդ մոդելավորում։ Երբ անում էի այդ մոդելավորումը, անհրաժեշտ էր համակարգիչ օգտագործել: Սակայն 40 տարի առաջ ամենահզոր անձնական համակարգիչը 10 կիլոբայթանոց էր։ Այսօր իրական ժամանակում այդ մոդելավորումը կարող ես ունենալ և անգամ ցույց տալ մարդկանց, ու դա պարզապես հիանալի է։

Երկրորդ կետը, որ կարևոր է, գիտությունը կրկին հանրաճանաչ դարձնելն է։ Երբ ես երիտասարդ էի, ոգևորված էի մարդու՝ տիեզերք թռչելու գաղափարով։ Հայաստանը նախկին Խորհրդային Միությունում շատ առաջադեմ երկիր էր, որն ուներ էլեկտրոնային արագացուցիչ, Բյուրականի աստղադիտարան և այլն։ Գիտնական լինելը շատ գրավիչ էր»։ Մեր օրերում, նախագահի խոսքով, շատ գրավիչ է ծրագրավորողի մասնագիտությունը:«Սակայն ապագան ծրագրավորումը չէ, ապագան բարդ համակարգերի մաթեմատիկական մոդելավորումն է, արհեստական բանականությունը, մեծ ծավալի տվյալների կառավարումը, -ասել է Հայաստանի նախագահը։- Ուստի, որպեսզի երիտասարդ անհատը ոգևորված լինի զբաղվել դրանով, պետք է ստեղծել ոգևորություն: Իսկ ո՞րն է ոգևորելու ավելի լավ ճանապարհը, քան այսպիսի փառատոնը, որտեղ հիասքանչ երաժիշտներ, արտիստներ են, ովքեր սիրում են գիտությունը, որտեղ հիանալի գիտնականներ են, ովքեր սիրում են արվեստը, և մեծ տիեզերագնացներ, ովքեր գիտության դեսպաններն են, քանի որ նրանք թռչում են սարքերով, որոնց հեղինակը մեծն գիտնականներն են»:

Կարո՞ղ են տիեզերական ծրագրերը դեռ ունենալ նույն ազդեցությունը, ինչ խորհրդային ծրագրերը գործեցին ԽՍՀՄ-ի երեխաների վրա։ Անդրադառնալով լրագրողի այս հարցադրմանը՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է, որ երեխաները կամ առհասարակ հասարակությունը կարող է ոգևորվել նաև այլ բաներով: «Մենք հիանալի արդյունքներ ենք գրանցում առողջապահության ոլորտում, որի մասին երեսուն տարի առաջ չէինք էլ կարող երազել,-ասել է Արմեն Սարգսյանը։– Այս առաջադիմությունը շատ ավելի ֆենոմենալ կլինի, երբ կիրառենք արհեստական բանականությունը, որը կօգնի ավելի լավ հասկանալու ԴՆԹ-ն ու դրա վարքագիծը, հասկանալու մեր սեփական տիեզերքը, որը մեր մարմնում է, մեր ուղեղի մեջ։ Մեծ հայտնագործություններ կան կենսաբանության, արհեստական բանականության ոլորտում, որոնք կոգևորեն երեխաներին։ Դա ինձ էլ է ոգևորում։ Ես իսկապես հավատացած եմ, որ մարդ ապրում է այնքան ժամանակ, քանի դեռ բացահայտումներ է անում, սովորում, արարում»,- ասված է հաղորդագրությունում: