Գյումրիի բուհերում այս տարի ավելացել է դիմորդների թիվը

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Գյումրիում գործող երեք պետական բարձրագույն ուսումնական հաստատությունները՝ Շիրակի պետհամալսարանը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղը և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղն  այս տարի նախորդ տարվա համեմատ ունեն ավելի շատ դիմորդներ։ Չնայած բուհերում ընդունելության գործընթացը շարունակվում է, բայց արդեն նախնական տվյալները կան և հնարավոր է որոշ համեմատականներ անցկացնել։

Factor.am-ի հետ զրույցում Շիրակի պետհամալսարանի   ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Գևորգ Ասատրյանը նշեց, որ նախորդ տարվա համեմատ այս տարի դիմորդների թիվը մեծ է, ընդունելության առաջին փուլն էլ ավարտվել է, սկսվել է երկրորդ փուլը։

«Երեկվանից սկսել ենք ընդունելության 2-րդ փուլը, որը շարունակվելու է մինչև հուլիսի 2-ը։ Ունենք մոտ 340 դիմորդ։ Անցյալ տարի երկու փուլը միասին 160 դիմորդ ենք ունեցել, արդեն գերազանցել ենք 2 անգամ։ Ունենք որոշակի մասնագիտություններ, որ ընդհանրապես դիմորդներ չունենք, օրինակ՝ ֆիզիկա, միջմշակութային հաղորդակցություն-գերմաներեն, միջմշակութային հաղորդակցություն-ֆրանսերեն, այդ մասնագիտությունների գծով դիմորդներ չունենք։ Կան նաև մասնագիտություններ, որոնցում ունենք մրցույթ, օրինակ՝ թարգմանչական գործ անգլերեն- հայերեն, սոցիոլոգիա, հոգեբանություն»,- ասաց Գևորգ Ասատրյանը։ Մեր զրուցակցի խոսքով՝ չնայած  դիմորդների թիվը մեծ է, բայց եղածը մեծ ցուցանիշ չէ։

«Այս  տարի համեմատած շրջանավարտների թիվը մեծ  էր,  և դրա հետ կապված պիտի ավելի շատ դիմորդներ ունենայինք։ Ուղղակի երևի շրջանավարտները որոշում են չդիմել, տղաներն, օրինակ,  որոշում են բանակից հետո դիմել։ Այս  պահին նաև շատ է միասնական քննություններից կտրվողների թիվը։ Շրջանավարտների թիվը մեծ է, կտրվողների թիվն էլ է մեծ»,- ասաց ՇՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարը։

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում այս տարի դիմորդների թիվը ևս մեծ է։

«Ըստ ընդունող հանձնաժողովի ներկայացրած տվյալների՝ այս տարի ունենք 67 դիմորդ  առաջին փուլի համար, երկրորդ փուլի հետ կապված դեռևս չենք ամփոփել տվյալները։ Ամենաշատը դիմել են կառավարում բաժինը, մենք 3 բաժին ունենք՝ կառավարում, ֆինանսներ, հաշվապահական հաշվառում։  Անցած տարի առկա բակալավրում ունեցել ենք 21-22 դիմորդ, այս տարի 3 անգամ դիմորդների քանակը գերազանցում է։ Անցած տարի 1-ին կուրսում ունեցել ենք 17 ուսանող»,- մեզ հետ զրույցում ասաց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի հանրային կապերի պատասխանատու Հասմիկ Հակոբյանը։

Բուհում այս պահին շարունակվում է ընդունելությունը մագիստրատուրայում, իսկ աշխատողների համար էլ հատուկ ներդրվել է երեկոյան ուսուցման տարբերակը։

«Մագիստրատուրայում այս պահին ունենք  23 դիմորդ։ Ունենք նաև երեկոյան կրթաձև, որը նոր է ներդրվել, որը լինելու է 3 կիսամյակ, դասերն էլ սկսվելու են 18։20-ից սկսած։ Այս ծրագիրը աշխատողների համար է, եթե մարդիկ զբաղված են ու ուզում են իրենց կրթությունը շարունակել, այս կրթաձևով  այդ հնարավորությունը կստանան»,- ասաց Հասմիկ Հակոբյանը։

Դիմորդների թվի  դրական դինամիկա կա նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղում։ Տնօրեն Աշոտ Պապոյանի խոսքով՝ դիմորդներն առավել հետաքրքրվում են տեղեկատվական տեխնոլոգիաներին առնչվող բաժիններով։

«91 դիմորդ ունենք բակալավրում, դա 2017թ-ի համեմատությամբ 13-ով ավել է, իսկ անցած տարվա համեմատությամբ 3 անգամ, բայց անցած տարին սովորաբար բազա չենք վերցնում, որովհետև անցած տարի քիչ էին դիմորդները։  Տեղեկատվական տեխնելոգիաներ, ինֆորմատիկա, կիրառական մաթեմատիկա բաժիններում և  տնտեսագիտականում ունենք մրցույթ։ Դիմորդները խիստ սակավ  են մեքենաշինական տեխնոլոգիաներ և տեքստիլ տեխնոլոգիաներ բաժիններում։ Մագիստրատուրայում էլ առաջին փուլն  է դեռ ավարտվել։ Անցյալ տարի մենք բոլոր փուլերի արդյունքում 17 հոգի ենք ընդունել, այս տարի 1-ին փուլում ունենք 21 դիմորդ։ 2-րդ փուլը օգոստոսին է կայանալու»,- ասաց Աշոտ Պապոյանը։

Ընդհանուր առմամբ, Գյումրիի բուհեր ընդունվածների թիվը պարզ կլինի օգոստոս ամսին, երբ կամփոփվեն ընդունելության բոլոր փուլերի արդյունքները։

Էմմա Չոբանյան