Սննդամթերքի պահպանման անհրաժեշտ կանոններն՝ ըստ մասնագետի

Լուրեր

07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
Բոլորը

Բժիշկ էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանը շոգ եղանակին խորհուրդ է տալիս հատուկ ուշադրություն դարձնել սննդամթերքի պահման սանիտարահիգիենիկ նորմերին, քանի որ բարձր ջերմաստիճանի պայմաններում վտանգավոր մանրէները բազմանում են ավելի արագ և մթերքները փչանում են շատ ավելի կարճ ժամանակում։

Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Աբովյանը՝ նշելով, որ սրանք են այն ամենապարզ միջոցները, որոնք կարելի է կիրառել։

Խոսելով  ամռան եղանակին սպասռնացող վտանգների մասին՝ նա առանձնացրեց օրգանիզմի ջրազրկումը։

«Դա հատկապես կարող է արտահայտվել թունավորվելիս, որն ուղեկցվում է փսխումով և լուծով։ Այս գործոնը պետք է առաջին հերթին հաշվի առնվի ծնողների կողմից, քանի որ երեխայի համար քաշի 5 տոկոսի արագ կորուստը կարող է մահացու ելք ունենալ։ Այս առնչությամբ արժե ուշադրություն դարձնել ջրի որակի հարցին»,- ասաց նա՝ խորհուրդ տալով օգտագործել կամ եռացրած, կամ շշալցված ջուր։

էնդոկրինոլոգի խոսքով՝ կարևոր է նաև ամռանն օգտագործել որքան հնարավոր է ավելի շատ բանջարեղեն և մրգեր, որոնցում նույնպես ջուր է պարունակվում։

«Թարմ սառեցված մրգերում և բանջարեղենում պահպանվում են ավելի շատ վիտամիններ և հանքային նյութեր, ընդ որում՝ դա հատկապես վերաբերում է, այսպես կոչված, շոկային սառեցմանը, որն իրականացվում է պահածոների ձեռնարկություններում»,- ասաց նա։