Գալուստ Սահակյանը՝ որդուն պատկանող երթուղու և Քոչարյանի աջակիցների ակցիային հրահանգով մասնակցելու մասին

Լուրեր

08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
Բոլորը

Factor.am-ին դիմած քաղաքացին հայտնում է, որ երեկ Ազգային ժողովի նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդուն՝ Արման Սահակյանին պատկանող երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցների վարորդներին ու դիսպետչերական կետերի աշխատակիցներին հրահանգ է տրվել գնալ և մասնակցել ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի կազմակերպված բողոքի ակցիային։

Factor.am-ը փորձեց  քաղաքացու ահազանգի հետքերով կապ հաստատել Արման Սահակյանի հետ ու ճշտել մեզ հասած տեղեկությունը, սակայն Արման Սահակյանն այդպես էլ անպատասխան թողեց մեր հեռախոսազանգերը։

Մենք կապ հաստատեցինք Գալուստ Սահակյանի հետ՝ փորձելով պարզաբանում ստանալ քաղաքացու բարձրաձայնած խնդրի վերաբերյալ։

-Պարո՛ն Սահակյան, քաղաքացին մեզ ահազանգել և հայտնում էր, որ Ձեր որդի Արման Սահակյանին պատկանող երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցների վարորդներին և դիսպետչերական կետերի աշխատակիցներին երեկ հրահանգել են գնալ և մասնակցել Ռոբերտ Քոչարյանի աջակիցների ակցիային։

-Ես չեմ կարծում,  որ իմ որդին գազելներ ունի։ Ձեզ թվում ա, ես  էլ նստած մտածում եմ իմ որդին ի՞նչ ունի, ինչ չունի՞։

-Քաղաքացին հստակ նշեց, որ երթուղին պատկանում է Ձեր որդուն, բացի այդ, մամուլում կան հրապարակումներ, որ 64 համարի երթուղին սպասարկող «ՍԱ-ՂԱ ՏՐԱՆՍ» ՍՊԸ-ն պատկանում է Արման Սահակյանին, և նա այդ ընկերության հիմնադիրներից է։

-Ասում են թող նորից ասեն, Դուք բան եք հարցնում, որից ես տեղեկություն չունեմ։ Որդուս անունը տալիս է այդ քաղաքացին թող տա, կարող է 15 անգամ տալ։ Ինձ հարցնում եք մի բան, որից ես տեղեկություն չունեմ։

-Քանի որ Արման Սահակյանը չի պատասխանում մեր հեռախոսազանգերին, ստիպված էինք Ձեզ հետ կապ հաստատել՝ հարցի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար։

-Էհ, չի ուզում չի պատասխանում, ես էլ չգիտեմ։