«Մի ուրախացնող բան կա, որ մեր իշխանությունը բացահայտ հակադրվում է ռուսական գծին». Անուշ Սեդրակյանը՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.07.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 2-ի դրությամբ
02.07.2026 | 09:45
Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մարել Բաղրամյան բնակավայրում բռնկված հրդեհը
02.07.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.07.2026 | 09:06
ԱԺ տարածքային կառավարման, գյուղատնտեսության և ՇՄ պահպանության հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
02.07.2026 | 06:06
ԱԱ-2026. ԱՄՆ-ի հավաքականը շարժվում է առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 02:50
ԱԱ-2026. Բելգիան կամային հաղթանակ տարավ 0:2-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 22:57
ԱԺ պատգամավորի երդման տեքստը կփոփոխվի․ օրենքի նախագիծը դրական եզրակացություն է ստացել
01.07.2026 | 22:41
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին
01.07.2026 | 22:26
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
01.07.2026 | 22:05
ԱԱ-2026. Անգլիան դժվարությամբ դուրս եկավ 1/8 եզրափակիչ, Հարի Քեյնը՝ հաղթական դուբլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 22:00
Ուրսուլա ֆոն դեր Լայենը գալիս է լուրջ ծրագրով՝ աջակցելու ՀՀ-ին․ ՌԴ-ն հակահայկական է՝ սահմանափակումներ մտցրեց․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 21:57
Պարեկները թմրամիջոց պահելու և օգտագործելու մի շարք դեպքեր են բացահայտել
01.07.2026 | 21:39
Թրամփը հայտարարել է, որ Իրանի ապամիջուկայնացման գործընթացը «լավ է ընթանում»
01.07.2026 | 21:25
ԵՄ-ն 200 մլն եվրո կհատկացնի Հարավային Կովկասում կապի նախագծերի, 20 մլն եվրո՝ խաղաղությանն ուղղված նոր ծրագրի համար․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
01.07.2026 | 21:13
Վարչական դատարանը բավարարել է Մայր Աթոռի հայցն ընդդեմ ոստիկանության
Բոլորը

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանն այսօր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշում կայացրեց ու Քոչարյանը կրկին վերադարձավ ԱԱԾ մեկուսարան։

Քաղաքական վերլուծաբան Անուշ Սեդրակյանը Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, որ Ռոբերտ Քոչարյանն ու նրա պաշտպանական խումբը նախապես հայտարարել էին, թե չեն մասնակցելու դատական նիստին, քանի որ իրենց հնարավորություն չի տրվել հակափաստարկներ ներկայացնել, ասաց. «Կարծում եմ, որ Քոչարյանն ու իր թիմը վերցնելու են այս դատական գործընթացի ոչ օրենսդրական լինելու թեզը և մինչև վերջ առաջ են տանելու, որովհետև ուրիշ տարբերակ չունեն։ Մտածում եմ՝ որոշումը կայացնելուց հետո դատավորը հաստատ ունի իր հակափաստարկները, որը կօգնի այս վճիռը պահել անխախտ»:

Սեդրակյանը չի կարծում, որ այս որոշմամբ Քոչարյանի կալանքի շուրջ դատական քաշքշուկն ավարտվեց: «Ես կարծում եմ, որ իրավական քաշքշուկը դեռ երկար է տևելու և դրա հետ մեկտեղ քաղաքական լարվածությունը։ Սկսելու են գործել տարբեր բողոքարկման մեխանիզմներ՝ ընդհուպ մինչև Եվրոպական դատարան։ Ինձ համար մի ուրախացնող բան կա այս ամենի մեջ, որ մեր իշխանությունները բացահայտ հակադրվում են ռուսական գծին»,- ասաց Սեդրակյանը։

Նրա խոսքով՝ հայ-ռուսական հարաբերությունները ոչ թե ընթանում են դեպի վատթարացում, այլ այն ուղղությամբ, որ ռուսները իրավունք չունեն միջամտել Հայաստանի ներքին խնդիրներին։

«Եթե կան իրավական հարցեր, դրա համար կա Եվրոպական դատարան, կա Հաագա, թող գնան, այնտեղ լուծեն։ Ի՞նչ գործ ունեն այլ երկրի նախագահը և դեսպանը Հայաստանում տեղի ունեցող դատական պրոցեսի հետ»,- հարց ուղղեց քաղաքագետը:

Անդրադառնալով ԵԽԽՎ-ում ՌԴ-ի ձայնի իրավունքի հարցով հայկական պատվիրակության քվեարկությանը՝ Սեդրակյանն ասաց. «Եթե արդեն դու դեմ ես եղել, ուրեմն դու դեմ ես։ Տեխնիկական սխալ, կարծում եմ, չի կարող լինել։ Եթե քո պատվիրակության ներսում տարակարծություն կա, նշանակում է՝ դու ժողովրդավար ես։ Հիասթափեցնող էր Էդմոն Մարուքյանի «կողմ» քվեարկությունը։ Ինչ վերաբերում է Իգիթյանի չմասնակցելուն, կարծում եմ, որ դա դիվանագիտական ճիշտ որոշում էր։ Բավական մեծ թվով պատգամավորներ ուղղակի չեն մասնակցել»։

Նշենք, որ «Իմ քայլի» պատգամավորները չեն մասնակցել ԵԽԽՎ-ում Ռուսաստանի ձայնի վերականգնման քվեարկությանը, իսկ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը դեմ է քվերակել, հետո դահլիճում հայտարարել, որ սխալվել է:

«Մերձեցման երեկոն ոչինչ չի փոխելու։ Ավելի լավ կլիներ, որ ասեր, թե մեր մի անդամը գերսկզբունքային է։ Եթե դու ներքին հարցերում սկսել ես անջրպետ դնել, դա պետք է շարունակվի նաև արտաքին աշխարհում, որ արտաքին աշխարհը հասկանա, որ դու Ռուսաստանի կցորդը չես թեկուզ քվեարկության մեջ»,- նշեց Սեդրակյանը՝ հավելելով, որ Ռուբինյանի դիրքորոշման փոփոխությանը, իր կարծիքով, միջամտել են և՛ Ռուսաստանի, և՛ Հայաստանի իշխանությունները։

Ռուս-վրացական հարաբերությունների վատթարացման առիթով քաղաքագետն ասաց, որ Վրաստանում արմատական ու կոշտ են տրամադրված Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Վերջին օրերին իր այցի ընթացքում չի գտել մեկին, որը կասեր՝ իրենք առանց ռուսի կկործանվեն:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մարինե Խառատյան