Վաշինգտոնը գոհ է Մնացականյան-Մամեդյարով վերջին հանդիպումից
Քաղաքականություն
25.06.2019 | 12:48Վաշինգտոնը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կազմակերպեց՝ նպաստելու համար ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Լի Լիտցենբերգերը:
«Ուրախ ենք, որ Մամեդյարովի և Մնացականյանի բանակցություններն անցկացվեցին ԱՄՆ-ում: Հանդիպման նպատակն էր աջակցել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի շարունակությանը»,- աել է ամերիկացի դիվանագետը:
Նա նաև գոհունակություն է հայտնել, որ Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը պայմանավորվել են առաջիկայում ԱԳ նախարարների մակարդակով հերթական հանդիպումն անցկացնել: