Մասիսի քաղաքապետը վարչապետի հետ չէր մասնակցում այգու բացման միջոցառմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.10.2026 | 20:46
Մոսկվան մտադիր չէ հրաժարվել Իրանի հետ համագործակցությունից․ Լավրովը Թեհրանում է
19.10.2026 | 20:33
Բաքուն թուրքական ԶԼՄ-ներին մեղադրել է կողմնակալության, Ադրբեջանի մասին ապատեղեկատվություն տարածելու մեջ
19.10.2026 | 20:21
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր
19.10.2026 | 20:13
«ՖԼԵՇ»-ը կենթարկվի վարչական պատասխանատվության․ նախատեսվում է շուրջ 28 մլն դրամի տուգանք
19.10.2026 | 20:00
ԱՄՆ-ի հզոր ընկերություններ պատրաստ են ՀՀ-ում ներդրումներ անել․ չեն անի, եթե ՌԴ-ի հետ ատոմակայան կառուցվի․ դա ռիսկ է․ Ներսես Կոպալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 19:51
ՀՖՖ 29 անդամ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել
19.10.2026 | 19:40
«Անցյալ կատարյալ»-ը հեռավոր երազանքների ցանկից՝ իրականություն․ լրագրող Միլենա Խաչիկյանը գիրք է հրատարակել
19.10.2026 | 19:30
Քաոս, պարետային ժամ․ ինչ է կատարվում Ֆրանսիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 19:21
Թուրքիան Թրամփի գործարքի շրջանակում ռուսական դիզելային վառելիք կստանա
19.10.2026 | 19:14
Քաղաքացու տանը կարմիրգրքյան բեզոարյան այծեր են հայտնաբերվել․ նա պնդել է՝ նվեր է ստացել
19.10.2026 | 19:00
Հարձակում Փաշինյանի աշխատակազմի, ԿԲ-ի և ԿԸՀ-ի համակարգիչների վրա․ սլաքները՝ դեպի Իսրայել և Ադրբեջան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 18:45
Որտեղով է անցել սահմանը 1920-ականներին․ Հայաստանն ու Ադրբեջանը՝ քարտեզներում․ փաստեր, սխալներ և հակասություններ
19.10.2026 | 18:36
Cashback-ի ծրագիրը նախատեսվում է երկարաձգել մինչև 2029 թվականը
19.10.2026 | 18:32
Համբարձում Մաթևոսյանի և Աստրիդ Շոմակերի համատեղ ասուլիսը. ՈՒՂԻՂ
19.10.2026 | 18:24
23-ամյա կալանավորը 16 օր է՝ հացադուլի մեջ է․ «Տղաս օգտագործող է, բայց «բառիգ» չէ»
Բոլորը

Մեր հարաբերությունները զուտ աշխատանքային են՝ քաղաքապետ-մարզպետ: Մասիսում Ֆրանկոֆոնիայի այգու բացման ժամանակ Factor.am-ի հարցին՝ ինչո՞ւ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը չի մասնակցում միջոցառմանը, ասաց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:

«Բոլորի հետ էլ ստացվում են աշխատանքային հարաբերություններ, եթե պատրաստ են աշխատելու»,- ասաց նա։

Factor.am-ը Գարիկ Սարգսյանից հետաքրքրվեց՝ պաշտոնակության մասին լուրերը ճի՞շտ են, ինչին մարզպետն արձագանքեց. «Այդ հարցին կարող է պատասխանել միայն վարչապետը»:

Մեր դիտարկմանը, թե ինչո՞ւ չի առաջադրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Գարիկ Սարգսյանն ասաց, որ ինքը դեռ 2016-ին էր հայտարարել՝ չի առաջադրվելու հաջորդ անգամ։ «Դա իմ որոշումն է եղել դեռևս 2016 թվականից։ Կուսակցական շարքերը պետք է առաջ գան, հետ գնան, մարդիկ հնարավորություն ունենան առաջադրվելու, և քանի որ տեղերը սահմանափակ են, մենք պետք է հնարավորություն տանք մեր մյուս կուսակցական ընկերներին», – ասաց նա:

Գարիկ Սարգսյանի խոսքով՝ Մասիսում Ընտանեկան մարզահամալիրի բացման համար տրամադրվել է մոտ 960 միլիոն դրամ:

«Քանի որ բարերարը Մասիսից է, ունեն հնարավորություն, փորձում են իրենց համայնքի համար լավ բան անել, ինչը ողջունելի է ու մենք շահագրգիռ կողմ ենք», – ասաց նա:

Factor.am-ը Գարիկ Սարգսյանից հետաքրքրվեց, թե հայտնի կոկորդիլոսաբուծարանի ներդրումներն ինչ փուլում են, քանի որ մինչ այս միայն քննարկվում է կոկորդիլոսի կառուցվածքը: Գարիկ Սարգսյանն ասաց, որ կարծում է՝ այդ թեման արդեն իրեն սպառել է: «Ներդրումը կատարելու է «Արմոն» ՍՊԸ-ն, և ես կարծում եմ՝ այդ թեման իրեն սպառել է»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան