Ադրբեջանցի մարզիկին հաղթած հայ սամբիստը վերադարձավ հայրենիք. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
Բոլորը

Քիչ առաջ «Զվարթնոց» օդանավակայանում հաղթական մթնոլորտ էր տիրում: Դիմավորում էին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական երկրորդ խաղերում Լոռու մարզը ներկայացրած մարզիկներին:

Վանաձորցի սամբիստ Տիգրան Կիրակոսյանը, հանդես գալով 52 կգ քաշային կարգում, պայքարը սկսել էր 1/4 եզրափակչից, որտեղ նրա մրցակիցն ուկրաինացի Ռոման Բրատչենկոն էր։

Հայ սամբիստը  մրցակցի նկատմամբ հաղթանակ տարավ 7-0 հաշվով` դուրս գալով կիսաեզրափակիչ:

Հաղթանակ գրանցելով նաև ռուս Անդրեյ Կուբարկովի նկատմամբ`Տիգրանը եզրափակչում 4-0 հաշվով հաղթեց Ադրբեջանը ներկայացնող Ագհասիֆ Սամադովին:

Նա այդ հաղթանակից հետո դարձավ Եվրոպական խաղերի չեմպիոն:

Տիգրանը հաղթանակների մասին խոսել չի սիրում, փոխարենը մարզիչն է թվում սամբիստի հաղթանակներն ու ասում, որ այս հաղթանակին 4 տարի է սպասել ու պատրաստվել:

«4 տարի առաջ այս նույն խաղերը կայացան Բաքվում, բայց այդ ժամանակ Տիգրանի քաշային կատեգորիան չկար, 3-րդ տեղ կարող էր գրավել, բայց մրցավարներն այնպես արեցին, թե պարտվել է, որպեսզի հայկական դրոշը չբարձրանա: Հիմա ադրբեջանցու հետ եզրափակիչ դուրս եկավ ու դարձավ չեմպիոն: Այս 4 տարվա մեջ պատրաստվում էինք և՛ աշխարհի, և՛ Եվրոպայի առաջնություններին, բայց սպասում էինք հենց այս մրցաշարին, որտեղ իր քաշային կարգը կա»,- ասում է մարզիչ Աղասի Գալստյանը:

 

28-ամյա սամբիստը ադրբեջանցի Ագհասիֆ Սամադովի նկատմամբ, ով աշխարհի փոխչեմպիոն է, առաջին անգամը չէ, որ հաղթանակ է տանում:

«Ադրբեջանցին էլ շատ ուժեղ մարզիկ է, բայց Տիգրանը մի քանի անգամ Եվրոպայի եզրափակիչ գոտեմարտերում հանդիպել է իր հետ, և միշտ էլ պատվով է դուրս եկել: Ոչ մի անգամ պարտված չէ անդրբեջանցու»,- ասում է Աղասի Գալստյանն ու շարունակում, որ ադրբեջանցի մարզիկին հաղթելն այլ հպարտություն է.

«Եթե այսօր Ադրբեջանն այն պետությունն է, որ մեզ հետ լավ հարաբերություններ չունի, հակամարտությունը մենակ սահմանի վրա չէ. նաև գորգի վրա է: Դա ավելի պարտավորեցնող է, և մեր մարզիկները պետք է ավելի աշխատեն, որպեսզի հատկապես իրենց հաղթեն»:

Այժմ Տիգրանը պատրաստվում է մեկնել հանգստի, իսկ օգոստոս ամսից կսկսեն պատրաստվել Կորեայում կայանալիք աշխարհի առաջնությանը:

Տիգրան Կիրակոսյանից բացի խաղերումՎանաձորը ևս մեկ այլ հաղթանակ է գրանցել:

74 կգ քաշային կարգում հանդես եկող Արսեն Ղազարյանը դարձել է բրոնզե մեդալակիր:

Տաթևիկ Ղազարյան