Կոչ ենք անում Չինաստանի կառավարությանը դադարեցնել շների սպանդը. Արտյոմ Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
Բոլորը

«Մենք Չինաստանի ու չինական կառավարության դեմ չենք, պարզապես ուզում ենք հորդորել, որպեսզի արգելեն այդ դաժան փառատոնը, որի ընթացքում հարյուր հազարավոր շներ են մորթվում»,- այս մասին այսօր Չինաստանի դեսպանատան մոտ չինական «Yulin Dog Meat» շների փառատոնի դեմ բողոքի ակցիայի ընթացքում նշեց «Ջամբո» էկզոտիկ այգու հիմնադիր Արտյոմ Վարդանյանը։

«Այս փառատոնի ժամանակ Չինաստանում հարյուր հազարավոր շների են դաժանաբար մորթում և ուտում։ Սա մի փոքր կաթիլ է, բայց հուսով ենք՝ արձագանք կունենա և կկարողանանք այնպես անել, որ դադարեցնեն այդ դաժան ավանդույթը»,- Factor.am-ի հետ զրույցում նշեց Արտյոմ Վարդանյանը։

Հայաստանում չինական փառատոնի դեմ սա առաջին բողոքի ակցիան է։ Մասնակիցների խոսքով՝ պատրաստվում են Հայաստանում Չինաստանի դեսպանին նամակ գրել՝ հորդորելով Հայաստանի մի խումբ քաղաքացիների դիրքորոշումը հասցնել չինական կառավարությանը և քայլեր ձեռնարկել՝ ուղղված փառատոնի դադարեցմանը։

Նշենք, որ չինական Յուլին քաղաքում շան մսի ամենամյա փառատոնը մեկնարկել է հունիսի 21-ին և տևելու է մինչև հունիսի 30-ը։

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի Մելքոնյան